* * *
Ժամանակը չի սպասում մարդուն:
Ժամանակը իր ահռելի մեծ քայլերով մոտենում է ու կուլ տալիս քեզ:
Այն ինչ եղել է երեկ, դա արդեն անցնում
է պատմության գիրկը:
Ի՞նչ կլինի վաղը, պետք չէ իմանալ
Գնահատի՛ր, փայփայի՛ր ժամանակդ, հատկապես ժամանակի այն հատվածը, որն անցնում է
քեզ սիրելի մարդու հետ:
Այսօր կիրակի է ինչպես միշտ գնումներ կատարելու օր:
- Մեքենան հանիր մինչև իջնեմ, լա՞վ, ես հիմա սանրվեմ ու… պատրաստ եմ:
- Գիտեմ քո սանրվելը, մի կես ժամ կտևի:
- Ե՞րբ է այդպես եղել, որ…
Բնակարանիցս մինչև
ավտոտնակ մի 10-12 րոպեի ճանապարհ է:
Ճանապարհն ասֆալտապատ չէ:
Մեքենայի շարժիչը տաքացրեցի, անցավ ևս
5-7 րոպե:
Երբ կանգնեցրեցի շենքի մոտ, կինս վերևից բղավեց:
- Նոր եմ մանիկյուր քսել, բարձրացիր, որ պայուսակներն իջեցնես:
Բարձրանում եմ 5-րդ հարկ:
Իջնում ենք միասին:
Անցավ 10 րոպե:
- Վայ, Գագ ջան, հեռախոսս մոռացա, կբարձրանա՞ս, ես բարձրակրունկներով եմ:
- Հեռախոսն ի՞նչիդ է պետք, մի կես ժամից երևի տանը կլինենք:
- Բա ՞որ մամաս զանգի, խնդրում եմ, ցավդ տանեմ:
Նորից բարձրանում եմ…իջնում… ևս 10 րոպե:
Ճանապարհը տևեց 35 րոպե, ամեն փողոցում փոքր, բայց ամեն դեպքում խցանումներ
են:
… «Բիրիքնոց» կոչվող շուկայում կանգնեցնելու տեղ եմ փնտրում, մի կերպ
տեղավորում եմ մեքենան սյան մոտ, առանց հաշվի առնելու որ իմ կողմի դուռը չեմ կարող
բացել:
Մեքենայից իջա կողքի դռնով:
Առևտուրը տևեց 30 րոպե, խոսքը իմ կողմից կատարված առևտրի մասին է:
Կինս մոտեցավ 20 րոպե հետո:
Վերադարձանք:
Մինչև բարձրացրեցինք պայուսակները, ավելի ճիշտ ես երկու անգամ բարձրացա իջա,
տևեց 20 րոպե:
Մեքենան նորից տարա ավտոտնակ:
Աստված իմ, ե՞րբ պետք է վերջապես հանգիստ պառկեմ հանգստանամ:
Հեռվից տեսա շենքի մուտք մտնող
հարևանիս՝ Համոյին, պայուսակները ձեռքին, երևի նա էլ է շուկայից գալիս:
- Համո, լիֆտը պահի մինչև գամ:
Վերելակում օղու անտանելի հոտ եմ առնում:
- Համո, ե՞րբ ես հասցրել, քո տունը շինվի:
- Խմածս 100 գրամ է, շուկայից եմ գալիս, Գագ ջան, բա դո՞ւ:
- Ոտքո՞վ ես գնացել շուկա:
- Հա, բա ինչ, ոտքով ընդամենը 15 րոպեի ճանապարհ է:
Комментариев нет:
Отправить комментарий