Ինչ նախատեսված է յուրաքանչյուրիս, պետք է լինի:
Պայքարես, թե ոչ, միևնույն է` ոչինչ չես փոխի:
Ինչո՞ւ ենք մենք այդպես անտարբեր կյանքի նկատմամբ, բայց միաժամանակ`
կառչած նրանից:
Կարճ ասած` ատում ենք կյանքը, բայց ցանկանում ենք ապրել…
* * *
Խմբագրի ձեռքը մեկնվեց սեղանի հեռախոսի կոճակին:
- Լարիսա´, արի´ ինձ մոտ:
Երբ Լարիսան մտավ ներս, խմբագրի աչքերն ուրախացան: Միշտ
էլ մեծ հաճույքով էր ընդունում այդ գերժամանակակից աղջկան:
- Նստի´ր: Դու, ճիշտ է, արտահաստիքային ես, բայց այսպես
ասած` լավության կարգով քեզ մի առաջադրանք եմ ուզում տալ: Արդեն երրորդ ամիսն է,
չէ՞, որ հոնորար չես ստացել:
- Այո´, դե, գիտեք իմ դրությունը…
- Գիտեմ, գիտեմ,- խմբագիրը մի թուղթ վերցրեց ու ուշադիր
նայելով`շարունակեց:
- Մի կարգին հոդված է պետք անտունների, այսպես ասած` <բոմժերի>
մասին: Զգայացունց հոդված: Սա լուրջ պատվեր է, հոնորարդ կլինի չպատկերացրած չափի: Եթե
համաձայն ես, կարող եմ ձևակերպել:
- Ես, իհարկե,
համաձայն եմ: Հենց այսօրվանից կսկսեմ…
- Չէ´, դու չհասկացար: Դու պետք է նրանց մեջ լինես, հասկանո՞ւմ
ես: Մի քանի խմբագրություններ են նույն պատվերը ստացել: Այնպես որ, պետք է լինի
չափազանց անկեղծ ու իրական: Հոնորարը այնքան մեծ է, որ պետք է կիսվի իմ և քո միջև:
Հուսով եմ` հասկացար: Մենք պետք է անպայման հաղթենք: Միգուցե հոդված չլինի, լինի
պատմվածք կամ…. Հուշելու համար ասեմ, որ կարող ես նրանց գտնել որևէ գերեզմանոցի
տարածքում, մոտակայքում, չգիտեմ, իմ
ունեցած տվյալները դրանք են: Ունես երկու օր:
- Հասկացա, - Լարիսան վեր կացավ ու դուրս եկավ սենյակից:
* * *
Ինչպես կարգն է՝ գերեզմանոցում մեռելային լռություն էր:
Սպիտակ ձյունն այնքան խնամքով էր տարածվել բոլոր
գերեզմանաքարերին, որ ասես մի հոգատար ձեռք էր ծածկել մոմե դեմքերով, սև , դասական
ոճի կոստյումներով ննջեցյալներին:
Ոչ մի ոտնահետք չկար ձյան վրա:
Կիսամերկ, քրքրված շորերով կինը` թևի տակ սեղմած մի սև
պայուսակ, կարծես նպատակամղված քայլում էր որոշակի գերեզմանի ուղղությամբ:
Գերեզմանային լռությունն այքան էր ազդել նրա վրա, որ չէր
կարողանում նկատել տարբեր կողմերից հեռվից իրեն հետևող, ցնցոտիավոր երեք մարդկանց:
Ընտրեց պատահական մի գերեզման, որի մուտքը հաղորդալարի
կտորով էր փակած, բացեց դռնակը, մոտեցավ տապանաքարին` նախապես ձեռքի պայուսակը
կախելով ցանկապատի սրածայր ցցերից մեկին:
Սառած ձեռքերով փորձեց մաքրել ձյունը տապանաքարի վրայից,
նստեց մեջքով դեպի դռնակը:
< Պայուսակումս լուցկի ու խունկ կա: Մի՞գուցե նաև
փորձեմ վառել, համ էլ` կարող է ծուխը հեռվից երևալ>, - մտածեց ու շուռ եկավ
դեպի դռնակի կողմը:
Պայուսակն արդեն չկար:
Դռնակից դեպի գերեզմանների խորքը ձգվում էին ոտնահետքեր:
Վախից դողացող ոտքերով փորձեց քայլել դեպի գերեզմանից
դուրս տանող դռնակը, բայց չկարողացավ:
Հասկացավ, որ ցուրտը թույլ չի տա երկար ժամանակ մնալ այդպես
անորոշ վիճակում:
Վեր կացավ, սկսեց քայլել ոտնահետքերի ուղղությամբ`
մտքում անիծելով այն պահը, երբ համաձայնեց խմբագրի առաջարկած գործարքին, բայց, դե,
փող է հարկավոր…
Հետքերը տարան գերեզմանոցի պարսպին կպած մի հին, առանց
պատուհանների ու դռների շինության մոտ: Պարզ երևում էին դեպի նկուղ տանող
ոտնահետքերը, բայց սիրտ չարեց մտնել ներս:
Նստեց մի անտաշ քարի վրա ու սկսեց դողացնել:
Ներսից լսվում էին խուլ ձայներ:
Երբ սկսեց կամաց-կամաց մթնել, ներսից երևաց կրակի լույսը:
Ու անկարող դիմադրելու վախին` մի կերպ բռնվելով քանդած պատերից` իջավ նկուղի
ուղղությամբ:
Մոտ տասը զույգ աչքեր չռվեցին անծանոթ ստվերի վրա: Հետո
մեկը, որի ոտքերին թելով կապած նախկին կոշիկի տակացուներ էին, մի քիչ քաշվելով`
տեղ տվեց կրակի մոտ:
- Արի´, տաքացի´ր, Կամբալա´, Կամբալա´:
- Ի՞նչ, - մի կերպ ատամները ցրտից չխչխկացնելով` հարցրեց
Լարիսան:
- Ոչի´նչ, ուշադրություն մի´ դարձրու: Նրա սովորությունն
է: Նա էլ է նորերից, - ասաց քիչ տարեց մի կին
ու մոխրոտ կարտոֆիլը մեկնեց Լարիսային:
- Կամբալա´, Կամբալա´, առնետներին չսպանե´ս: Է´ն խաչը
վկա, նրանք մարդկանցից լավն են, մեզ նման
են… Մենք մարդկային առնետներն ենք ու ապրում ենք առնետների օրենքով…
- Իսկ ի՞նչ է նշանակում Կամբալա:
- Չգիտեմ: Գեղեցիկ է հնչում, ականջ շոյող:
Մի պահ Լարիսային թվաց, թե այդ տղամարդը երիտասարդ է,
ուղղակի մազածածկ ու անխնամ դեմքը ծերացնում են: Հետո շրջեցվեց մյուսներին նայելու
ու մոռացավ նրան:
Աչքերով հաշվեց: Ութ հոգի էին՝ երեք կին և հինգ տղամարդ:
Ինքն իներորդն էր:
Մտքում ապագա հոդվածի նախաբանն էր:
< Այստեղ մահանում են հաճախ և անսպասելի, բայց
հիվանդանում են հազվադեպ, որովհետև դա նրանց համար համարվում է շքեղություն:
Բնական է, որ այստեղ <Շտապ օգնություն> կանչելու մասին մտածելն անիմաստ է…>:
Չգիտես ինչու, զույգ-զույգ սկսեցին մի կերպ տեղավորվել
կրակին մոտիկ:
Մնացին ինքը, Կամբալան ու մի տղամարդ, որը մոտեցավ`
ընդհատելով մտքերը:
- Դու այսօրվանից իմը կլինես: Ես զույգ չունեմ: Գրկած
կքնենք ու չենք մրսի: Կամբալան նոր մարդ է, նրան չի հասնում, իմ հերթն է:
Դեղին, կոտրված ատամները, կիսածածկ մարմինն ու վրայից
եկող անտանելի միզահոտը զզվանք առաջացրեցին, ու դեմքը մի կերպ շրջելով` փորձեց ինչ-որ
բան ասել…
- Ինձ չի կարելի, խնդրում եմ,- չհասցրեց վերջացնել, և
տղամարդը, ձգելով մազերից, փորձեց քաշել դեպի իրեն:
Տղան, որին Կամբալա էին կոչում, վեր թռավ տեղից, ու
սկսվեց մի տուրուդմփոց: Մարդկային առնետների
պայքար էր` իր բաժինն առնելու, խժռելու:
Հաղթեց երիտասարդությունը: Կամ էլ` վեճ սկսած տղամարդը,
կռվից տաքանալով, մի կերպ հետ քաշվեց:
- Դեռ ցո´ւյց կտամ ձեզ:
Կամբալան մոտեցավ, բռնեց ձեռքից ու քաշելով դեպի իրեն`
պառկեցրեց կրակին մոտիկ` իր տեղում, իսկ ինքը տեղավորվեց նրա հետևում, ձեռքը գցեց
ուսին ու ծանր շնչելով` վառեց արդեն` երևի երեք անգամ հանգցրած մի ծխախոտ:
<Ոչի´նչ, թող մնա ձեռքը, այսպես ավելի լավ է, քան…>:
Կարծես խաղաղվեց նկուղում:
Սակայն սկսվեցին ձայներ ու հոգոցներ լսվել, ասես մի
խմբակային սեռական համերգ լիներ: Բայց
Լարիսան առանց ուշադրություն դարձնելու սկսեց իր մտքերը դասավորել:
Քիչ հետո ջրի ձայն լսեց: Գլուխը շրջեց ու կիսամութի մեջ
տեսավ, թե ինչպես է իր համար կռվող տղամարդը նկուղի անկյունում ընդամենը երեք մետր
այն կողմ կանգնած միզում:
Հետո մոտեցավ նրան, մեկնեց մի կիսատ կեղտոտ գինու շիշ ու.
- Ազի´զ, ուզո՞ւմ ես խմես:
Լարիսան փակեց աչքերը: Սիրտը խառնում էր:
<Աստվա´ծ իմ, ինչքա՞ն կարող եմ դիմանալ այսպես: Ես էլ
եմ զուգարան ուզում, բայց ինչպե՞ս, որտե՞ղ, մի՞թե հենց սրանց աչքի առաջ… >
Մեջքի հետևից գլուխը բարձրացրեց Կամբալան, ու փորձ արեց
վեր կենալ:
Գինու շիշը բերանը դրած, մարդը հեռացավ իր տեղը:
- Առնետների որջին բարի գիշե´ր, Կամբալա´, Կամբալա´: Վերջացրե´ք
սեռական արշավանքները, իսկ, եթե հանկարծ գիշերը մեկն ու մեկը փորձի իմ կնկան
մոտենալ, Կամբալա´, Կամբալա´, կմորթեմ առանց
մտածելու:
Լարիսան շուռ եկավ դեպի նա ու շշուկով ասաց.
- Զուգարան եմ ուզում, որտե՞ղ…
- Արի´: Ժամանա՞կ գտար:
Վեր կացավ, բռնեց ձեռքն ու համարյա ուժով քաշեց դեպի
կողքի կիսաքանդ սենյակը:
- Այստեղ կարող ես, Կամբալա´, Կամբալա´:
- Դու գնա´, ես ամաչում եմ:
- Երբ հեռանամ, մեկ է` ուրիշն է գալու նայի, արագացրո´ւ:
Երբ արդեն ճարահատյալ բարձրացրեց կիսաքրքրված
շրջազգեստը, Կամբալան զարմանքով տեսավ ժանեկավոր գեղեցիկ նեքնազգեստը, որ հատուկ
չէր այստեղ բնակվող կանանց:
Առանց ոչինչ ասելու շուռ եկավ ու սպասեց:
Երբ նորից պառկեցին կրակի մոտ` իրենց տեղը, Լարիսան զգաց
նրա շունչը ծոծրակին:
<Ահավոր է, կամաց-կամաց սովորում եմ այս դրությանը,
սարսափելի է>:
Մտքերը նորից գնացին հեռու` դեպի իր առջև դրված խնդիրը:
<……Հաճախ ինքս իմ մեջ սկսում եմ չբարկանալ ամենակարող
Աստծո վրա, որ չի կարողացել ստեղծել կատարյալ աշխարհ ու համարյա ամեն մի արարածի
համար սահմանել է որոշակի անիմաստ վիշտ
ու անվերջանալի թվացող տանջանքներ: Բայց
ինչպիսի ողորմությամբ է Նա կարողացել
սփոփել այն մարդկանց, որոնք բարեգութ ճակատագրի մասին գաղափար իսկ չունեն…ապրում
են առնետների կյանքով, առնետների օրենքներով>:
Հանկարծ զգաց, հասկացավ, որ տղամարդու ձեռքը շոյում է
կուրծքը: Փորձ արեց ձեռքը հետ վանել, բայց ականջին շշուկ լսեց.
- Եթե ես չլինեմ, ապա նրանցից մեկն ու մեկին բաժին
կհասնես: Մի՞թե դա ես ուզում:
Հետույքին զգաց տղամարդու պիրկ անդամն ու թուլացած` բաց թողեց տղամարդու ձեռքը:
Շուռ եկավ: Հասկացավ, որ այլևս ոչինչ չի կարող անել ու
լաց լինելով` փակեց աչքերը:
Տղամարդն արդեն բացել էր կուրծքը ու ևս մի անգամ
զարմանքով նայում էր թանկարժեք կրծկալին:
Հետո գլխով մտավ կրծքերի արանքն ու ծածկեց
մերկ, անուշահոտ մարմինը…
Դիմադրելն անօգուտ էր, սակայն փորձ արեց: Ոտքերը
սեղմեց, շրթունքները փակեց, գլուխը շրջեց, բայց մի քանի վայրկյան հետո տեղի տվեց,
մտածելով, որ եթե դիմադրի կարող են մնացածը հարձակվել իր վրա:
Ժանեկավոր ներքնազգեստը շպրտվեց մի կողմ…
Կյանքում մտքով չէր անցել, որ այսպես կարելի է թքել մարդկային
արժանապատվության վրա: Տղամարդու վավաշոտ բերանը փսլինքախառը լորձով լղոզում
էր կուրծքը, փորը…
Շարունակելով անձայն լաց լինել`զգաց, որ մի պահ
տղամարդն անշարժացավ… <Բոմժը> թքում էր
ոչ
միայն հոգու, այլ նաև` մարմնի մեջ:
Գլուխը մի կերպ շրջեց`
չկարողանալով պահել սրտխառնոցը:
<Մի՞թե այսպես հնարավոր է ապրել: Բայց ապրում
են, չէ՞>:
<Ես վաղը կփախչեմ այստեղից անվերադարձ: Կարող եմ գրել
այդ չարաբաստիկ հոդվածը: Կստանամ այն գումարը, որն ինձ այնքան անհրաժեշտ է: Գրողի
ծո´ցը այս առնետների որջը: Ամբողջ մարմինս թաց է: Զզվում եմ ինձնից, իմ մարմնից, խմբագրից, այս մարդ կոչված առնետներից,
կողքս կենսական պահանջմունքները վայրենաբարո բավարարված ասպետ կոչվածից, թյո´ւ…>
Ոտնաձայներ լսեց: Վախից անմիջապես շուռ եկավ ու թևերով
գրկեց կողքը պառկած տղամարդուն:
* * *
… Վախ` կյանքի նկատմաբ, վախ` վաղվա օրվա նկատմաբ, վախ` մոխրագույն, անիմաստ,
անապագա գոյության նկատմամբ: Ի՞նչ ունենք ամեն օր: Ո´չ դրամ, ո´չ աշխատանք,
ընտանեկան բազմաթիվ խնդիրներ, քրեածին կենցաղ ամեն քայլափոխում, մարդիկ, որ թվում
է` անհոգ ապրում են աղբակույտերում, քանդված շինությունների նկուղներում, սոված, անլվա,
կիսահագնված` աղբամաններում հաց որոնում, բայց հույսով, որ կարող են արժանանալ Նրա
մեծահոգի հովանուն ու նրա վերջին ողորմածությանը` ամեն ինչ վերափոխելու…
* * *
Երբ աչքերը բացեց, արդեն լուսացել էր: Մենակ էր նկուղում:
Կողքի կիսաքանդ սենյակից դուրս եկավ կանանցից մեկն ու
նախկինում շրջազգեստ եղած փալասը վրան քաշելով` մոտեցավ:
Մի պահ Լարիսայի աչքին նա երևաց իր կորցրած ժանեկավոր ներքնազգեստով:
Ձեռքով շոշափեց կոնքերը: Մերկ էր:
- Պետք է գնալ
հաց, մթերք, գինի հայթայթելու, թե չէ գիշերը կմնաս սոված, կրակի կողքը տեղ չես
ունենա, ու քո այդ Կամբալան էլ չի կարող օգնել քեզ: Կմնաս դրսում: Այստեղ այդպես է
ընդունված:
* * *
Խմբագիրը կարծես ուրախությամբ չընդունեց նրան:
- Ի՞նչ է, երկու օրում վերջացրեցի՞ր:
- Այո, ես ընդամենը մեկ գիշեր եմ մնացել այնտեղ: Մի
ամբողջ օր մաքրվում էի այդ դժոխքից: Ո՞ւր ուղարկեցիք ինձ: Սա էլ` ձեռագիր նյութը: Բավականին
լավ է ստացվել` իմ կարծիքով:
- Հասկանո՞ւմ ես, Լարիսա´, մեկ ժամ առաջ արդեն տպագրության
ներկայացվել է այդպիսի հոդված: Հիմա հեղինակը կբերի ստորագրության:
Առանց դուռը թակելու ներս մտավ մի տղամարդ:
Լարիսային ուշադրություն չդարձնելով`խմբագրին մեկնեց
թղթերի մի կապոց:
- Ահա´ <Առնետների որջը>`վերջնական տարբերակը,
ստորագրե´ք խնդրեմ: Մնացածը, ինչպես պայմանավորվել ենք, Կամբալա´,Կամբալա´:
Այդպես էլ առանց նրա կողմը նայելու` դուրս եկավ
սենյակից:
* * *
Ինչ նախատեսված է յուրաքանչյուրիս , պետք է լինի:
Պայքարես, թե ոչ, միևնույն է` ոչինչ չես փոխի:
… Շնորհակալությո´ւն քեզ, Տե´ր Աստված, ամբողջ
Մարդկության անունից:
Իմ ծանրագույն խոնարհումը Քեզ այս անմոռանալի
հոգատարության համար…որ կանք ու ապրում ենք հենց այսպես…
Ս.Ումառ
Հ.Գ. Ընթերցողների մեկնաբանությունները ցանկալի են
Комментариев нет:
Отправить комментарий