Ասո՜ւմ են.
« Մի ծաղկո՜վ
գարուն չի՜ գալիս…»
Այդպես էլ
փորձա՜նքն է,
Որ երբե՜ք-երբե՜ք
մենակ չի գալիս,
Գալիս է
ցավի՜ կամ կսկիծի հե՛տ,
Գալիս է
թախծի՜ կամ մորմոքի՜ հետ -
Քույր-եղբոր
նման ձե՜ռք-ձեռքի տվա՜ծ՝
Գալի՜ս
փաթաթվում են քեզ
Հարազատի
պես:
Բայց այդ
բոլորը ոչի՛նչ են
Ա՜յն
փորձանքի դեմ,
Որ մի օր
եկա՜վ ու սիրտս մտավ
Մրգի որդի
պես…
… Ու մինչև
օրս լափո՜ւմ է սիրտս
Այդ փորձա՜նքը-
խանդ,
… Ու ճերմակո՜ւմ
են մազերս թել-թել,
… Ու
երկարակյա՜ց է խանդը
Նաև … դուրեկան՝
Այն
լուսանկարի աղջկա նման,
Որն արդեն
վաղո՜ւց, շա՜տ վաղուց չկա,
Բայց մինչև
օ՜րս
Սիրո՜ւմ եմ
նրան:
*
Չէ~, մի
ծաղկով գարո՜ւն
Չի՜ եղել,
չկա՛,
Եվ ոչ էլ սե՜րն
է առանց խանդ լինում՝
Դուստրը
դիպվածի մաքուր փորձա՛նք է
Եվ մինչև ե՞րբ
է այսպե՜ս տանջելու:
Ս.Ումառ-Հարությունյան