Հուզվե՜լ
ես, գիտե՜մ,
Նեղացել
կյանքից-
Ինչ է թե
կյա՜նքը մի քիչ բարկացավ,
Քեզ բաժին
հանեց իր հարվածներից
Ու քեզ թվաց
թե լքե՜ց, հեռացավ:
Պատկերացնում
ես թե ի՞նչ կլինի,
Երբ
հետագայում կյանքը ակամա
Ոտքի տակ
գցի քեզ, այնպե՜ս
Տրորի…
Ինչպես որ
սի՜րտս է տրորվել հիմա...
… Կյանքը
մոռացկո՜տ է,
Իսկ դու՝
անմոռա՜ց,
… Դու
ներե՜լ գիտես,
Կյանքը՝
չգիտի՜,
… Կյանքը
քարի՛ց է, բի՛րտ է ու դաժան,
Իսկ դու
կենդանի սիրտ ու արյունից…
… Կյանքը կո՜ւյր
է՝ կույր է մի աչքից,
Բախտավորներին
ատո՛ւմ է հոգով,
… Սիրում է,
որ գո՜հ են մնում իրենից,
Ու հմայվո՜ւմ
են
Միա՜յն իրենով:
Այնպես որ
սիրելի՜ս
Բանի տեղ մի՜
դիր -
Քո կյանքը ե՛ս
եմ, գուցե՜ հավիտյան,
Իսկ դու հուզվե՜լ
ես,
Նեղացել
կյանքից՝
Ինչ է թե
կյանքը մի՜ քիչ բարկացավ…
Ս.Ումառ-
Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий