Սսկվել ես
բախտի իմ ժանգոտ անիվ,
Էլ չե՜ս
պտտվում
Առաջվա նման,
Ես՝
միամիտս, ի՞նչ իմանայի,
Որ չեմ
դիմանա կատակիդ դաժան…
Գուցե
ընդամենը մե՞կն է մնացել՝
Մի պտույտ
կյանքի
կամ էլ թե
մահվան-
Մի աստղ է կարծես
լեռան կատարին-
Ուր որ է
ասես ընկնելու է ցած:
Թե չե՛ս
կատակում, մի էլ պտտվիր,
Ես չեմ
մեկնի քեզ
Ձե՛ռքն իմ
օգնության,
Քա՛ր չեմ,
հավատա՜, ի՜մ Ճակատագիր-
Մարդ-դերասան
եմ,
Հպա՜րտ եմ
սակայն:
Հիմա
այնպիսի լռություն է, որ
Ապրելը
դարձել է
Առավե՛լ
դյուրին,
Ես էլ չեմ
քայլում քո ոտնահետքով-
Ինձ իր հետ
տանում է օտա՜ր մի քամի…
… Գիտե՜մ,
որ մի օր վերջի՜ն ճռինչով,
Մի պտույտ
կանես՝ շա՜տ երկար սպասված,
Կճանապարհես
ինձ
Տանից դեպի
Հո՜ղ,
Պտույտդ
կանես
Մի վերջի՜ն
անգամ…
Комментариев нет:
Отправить комментарий