«Խենթ աղջի՞կ»
Գիտե՜մ, լսել եմ, որ կա,
Խենթ ու
խելառ սի՞րտ – ինչքա՜ն որ ասես,
Էլ խե՜նթ
հոգիներ,
Էլ խե՜նթ
խոստումներ,
Խե՜նթ բառեր
ասված,
Ու խե՜նթ
ձեռքերով սարքված անուրջներ-
Ինչքա՜ն
ասես կան:
Իսկ ա՜յ, որ
ասեն «Խե՜նթ կին»
Խոստովանեմ
- լսում եմ
Առաջին
անգամ:
Խե՜նթ կին,
Որ ամբողջ
գիշեր
Նստած է
մնում պատուհանիդ տակ,
Ի՜նչ է թե
լույսդ (հաստատ պատահմամբ)
Քնելուց
առաջ մոռացե՜լ
Ու թողել ես
վա՜ռ…
Ու մտածում
է.
« Աստվա՜ծ
պահապան… »,
« Տեսնես թե
ի՞նչ է կատարվում ներսում…»
« Տեսնես
ինչո՞ւ է լույսը թողել վառ »,
« Տեսնես
ճնշո՞ւմն է »,
« Տեսնես սի՞րտն
է վատ »,
« Տեսնես թե
այսօր կերե՞լ է մի բան…»
… Ու տրոփո՜ւմ
է
Խենթ կնոջ
խե՛նթ սիրտը,
… Ու տրոփո՛ւմ
է հենց քո սրտի մեջ՝
Ասես թե
լացկա՜ն ու գորշ երկինքը
Իր
արցունքներն է թափում քո գիրկը…
Թրջված աչքերի
գինը «Խենթ Կի՛նն» է.
Մա՜յր է
հոգատար,
Եվ սրբազան
քո՜ւյր,
Ու նրա ամեն շարժումից մի նո՜ւրբ
Քո մեջ արյո՜ւնը
Դառնում է Գարո՜ւն …
Комментариев нет:
Отправить комментарий