Երազանքներս
Եղևնու նման
կանաչ մնացին,
Չկարմրեցի՜ն,
Չհասունացա՜ն,
Քունքս
ճերմակեց, տխուր ժպտացի,
Ճերմակ
լուսնի մեջ
Աչքերս տեսա…
Օրերս անցան
ժպիտ ցանելով,
Քամին ցրում
էր ժպիտներս տաք,
Ասես ծաղկաթերթեր
էին լեռնային վարդի,
Որ պարում
էին խելագար մի պար:
Բալենու
ծաղիկները գետին թափվեցին-
Ծանրության
ցավից
Հո՜ղը
տրտնջաց,
Ժպտացի
արևին՝ չպատասխանեց,
Դեղին էր,
փոխվե՜ց
Կարմիր
գույն հագավ…
Գո՞ւցե
անսիրտ էին ժպիտներս-
Ծառահատին
հաց տանող կնոջ
Դա՜ռն ու
անարդար ժպիտի նման,
Այնքա՜ն
ժպտացի…
Այնքա՜ն
ժպտացի…
Էլ սիրտ
չմնաց ժպտալու համար…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий