Գո՜վք չեմ
անում,
Փո՜րձ չեմ
անում
Վսեմ Ազգս բարձրացնելու…
Հային երբեք
չբարկացնե՛ս՝
Հա՜յը
սահման չի՜ ճանաչում:
Ոչ սիրելո՜ւ,
Ոչ ատելո՜ւ,
Ոչ խանդելո՜ւ,
Ոչ խաբելո՜ւ,
Նախանձելո՜ւ,
Բարուն «բարի»
ասելո՛ւ,
Չարին չարո՜վ
պատժելու…
Լա՞վ չէ
արդյոք չբարկացնել-
Հա՜յը
սահման չի՜ ճանաչում:
Ճանապարհնե՜ր
գիտի չափել,
Անբարիշտի՜ն,
անխոհեմի՜ն
Տե՜ղը դնել,
Հայը նաև գիտի ներե՜լ
Ու…չի կարող
այլ կերպ ապրել,
Եթե նրան չբարկացնեն:
Մե՜ծ է, շա՜տ
մեծ տե՜ղն այն դատարկ,
Որտեղ ցա՜վն
է տեղավորում
Դարա՜կ-դարա՜կ,
Համակերպվում
արա՜գ-արա՜գ,
Դիպվածները
մեջքին բարձած՝
Հեծվորի պես
այստե՜ղ-այնտե՜ղ տեղաշարժվո՜ւմ
Մինչ այն պա՜հը,
երբ բարկանո՜ւմ
Ու
սահմաններ չի՜ ճանաչում:
Աշխարհի ողջ
փորձը վերցրե՜լ
Իր վրա է
ձևե՜լ, չափե՜լ
Ու տանում է
փորձությունը
Իրեն տված՝
Էլ ջրհեղե՜ղ
Էլ երկրաշա՜րժ,
Էլ կոտորա՜ծ,
Էլ կոտորվա՜ծ,
(Հիշենք
դեպքը Ավարայրի)
Մնա՜ց՝
Ռումբը
ատոմային -
Աստված չանի
հանկարծ պայթի,
Քանզի հա՜յը
(պիտի ասեմ որպես գաղտնիք)
Ողջ
մարդկության ռո՜ւմբն է գաղտնի,
Թե բարկանա՜,
հանկարծ պայթի՜
Հա՜յը
սահման չի՜ ճանաչի…
Комментариев нет:
Отправить комментарий