понедельник, 29 мая 2017 г.

Մայրերը մեր



Ա՜ստ հանգչի (անո՜ւն – ազգանո՜ւն)
Տարեթվեր` ծնվա՜ծ – մահացա՜ծ,
Ու տարեթվերն իրարից զատող
Փոքրիկ գծիկում -
Պարփակված մի կյանք…

Մոր շիրմաթմբին մի բառը հերի՜ք է,
Ոչ անո՜ւն, ո՛չ էլ ազգանուն,
Ոչ տարեթվե՜ր ու ոչ էլ գծի՛կ՝
Այլ ընդամենը -
Մեծատառ մի «ՄԱՅՐ» կա՛մ էլ թե
«Մայրիկ»
*
Աստ հանգի մի՜…Լո՜ւյս
Կամ մի Արեգա՜կ, մի սի՜րտ կաթոգին
Կա՛մ մի ջերմությո՜ւն,
Քանի որ աշխարհի մայրերը նո՜ւյնն են

Ու չունեն անո՜ւն-ազգանո՜ւն:

Հիմա ինձնից հեռո՜ւ է Մայրս,
Չգիտեմ քանի՜ աստղային տարի,
Պա՜րզ, շա՜տ պարզ լսո՜ւմ եմ ձայնը.
- Որդի՜ս, նման բան մտքովդ չանցնի…

Մենք՝ մայրերս, կարող ենք այրվե՜լ,
Մոմի պես հալվե՜լ փոքրանալ,
Այնքա՜ն,  որ դառնանք բարի փերիներ
Բայց հանգչե՜լ, հանգել՝
Չկա՛ նման բան…

Մայրական մեր ա՜չքը հսկո՜ւմ է վերից՝
Ինչպես, որ կի՜նդ է հսկում քո որդուն,
Ի՞նչու ես եկել այսքան ուշ ժամի՜ -
Աչքերդ թրջո՜ւմ ապարդյուն…

Քարի հետ խոսե՜լը գործ չե՜մ համարում,
Հերի՜ք է անշունչ քարի հետ խոսես,
Տղա ջան վե՜ր կաց, , վե՜ր կաց գնա տո՛ւն
Այդ քարը սա՜ռն է,
Ցո՜ւրտ է,  կմրսե՜ս…
*
Աստ հանգի մի՜…Լո՜ւյս
Կամ մի Արեգա՜կ, մի սի՜րտ կաթոգին
Կա՛մ մի ջերմությո՜ւն,
Քանի որ աշխարհի մայրերը նո՜ւյնն են

Ու չունեն անո՜ւն-ազգանո՜ւն:


Ս,Ումառ-Հարությունյան

Комментариев нет: