Մի հի՜ն
խորհուրդ է եկել հասել մեզ
Դեռ մեր
պապերից,
Քարի մեջ
արյո՜ւն կա
Զգուշացի՛ր
քարից:
Քարով խփո՛ւմ
են, գլո՜ւխդ ջարդում-
Արյո՜ւն է
գալիս,
Քարի՞ց, թե՞ գլխից…
Ւհարկե՛
գլխից:
Ու դուրս է
գալիս որ - մեր պապերն ահել
Դեռ է՜ն
գլխի՞ց են չարաչար սխալվել:
.. Իսկ երբ
նույն քարով զարկո՛ւմ են սրտին՝
Քարացա՜ծ
սրտին,
Արյուն
որտեղի՞ց՝
Իհարկե՜
քարից,
Թե չէ քար
սրտում արյուն որտեղի՞ց:
Ահա թե ի՞նչ
են պապերն մեր ահել
Դեռ էն
գլխից ավանդել.
« Քարի մեջ
արյո՜ւն կա…
Արյան մեջ
կա Սե՜ր,
Ու երբ
քարանում է սերն այդ՝
Դառնո՜ւմ է
մի
Բե՜ռ…»
Ակամա
հիշում ես
Թազբեհը
ձեռքին քո բարի պապին,
Որ կրկնում
էր.
- Քարի մեջ
արյո՜ւն կա,
Բալե՜ս, զգույշ եղիր, …
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий