Ո՛չ ե՜ս
գիտեմ,
Ո՛չ էլ դո՜ւ…
Մի պահ թվաց
Սերն անցնո՜ւմ է,
Վատ հուշի պես
մոռացվո՜ւմ,
Թվաց լույսը
մահանո՜ւմ է
Ու փոշու
հետ խառնվում:
Ի՞նչ տխուր
է օրը դարձել՝
Գիշե՜ր,
աստղե՜ր ու
Լուսի՜ն,
Կարծես մի
մե՜ծ ցավի հասել
Ու…լռո՜ւմ
ենք միասին:
Թվո՜ւմ է թե
վերջացել են
Խոսքերն
իրար ասելու,
Ու բառերը
շարա՜ն-շարա՜ն
Խցանվե՜լ
են
Սիրտ
սնուցող երակում:
Արի՜ խոսենք
մե՛կ այլ լեզվով,
Բայց չլռե՜նք
սրտի պես,
Կամ, լա՜ց
լինենք ծիծաղելով,
Ո՛չ դո՜ւ
տխրես,
Ո՛չ էլ ե՛ս…
Քունն
ալարկո՜տ ու ծուլորեն
Հաստատո՛ւմ
է մոռացում,
Սակա՜յն,
Ո՛չ ես
խոսել գիտեմ,
Ո՛չ էլ
խոսել գիտես դու:
Комментариев нет:
Отправить комментарий