Ստացվել է
այնպես,
Որ
քերականություն է մեր կյանքը դարձել:
Կյանքի
շաղկապված էջերն իրարից
Տարանջատելու-զտելու
համար
Ստիպված
դնում ենք
Կե՜տ…գի՜ծ…ստորակե՜տ:
Ու այդ
գծերո՜վ,
Ստորակետներո՜վ
Փորձում ենք
ներկան հատել անցյալից-
Դատարկվո՜ւմ
ենք
Ու չե՛նք
ունենում ո՛չ մի ասելիք…
Ասելիք
չունե՜նք, ունենք լսելի՜ք:
Ուղղակի
թախծո՜ւմ ենք,
Ուղղակի
տխրո՜ւմ անհարկի,
Ուղղակի լսո՜ւմ
ենք,
Ուղղակի
խորհո՜ւմ անհոգի:
Ուղղակի արև՜ն
է թաքնված լինում,
Ուղղակի
ստվե՜րն է լինում մահացած,
Ուղղակի չե՜նք
տեսնում է՛ջն այն ակնհայտ,
Որ մի
ժամանակ թիկո՜ւնք էր,
Հենա՜կ…
Ու շեշտեր
դրած
Վանգա-թռչունի
Մահաբեր
կտցի՜ն,
Ուղղակի
սպասո՜ւմ ենք
Մեր վերջակետին…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий