среда, 31 мая 2017 г.

ՀԻՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ



Ասո՜ւմ են.
« Մի ծաղկո՜վ գարուն չի՜ գալիս…»

Այդպես էլ փորձա՜նքն է,
Որ երբե՜ք-երբե՜ք մենակ չի գալիս,

Գալիս է ցավի՜ կամ կսկիծի հե՛տ,
Գալիս է թախծի՜ կամ մորմոքի՜ հետ -

Քույր-եղբոր նման  ձե՜ռք-ձեռքի տվա՜ծ՝
Գալի՜ս փաթաթվում են քեզ
Հարազատի պես:

Բայց այդ բոլորը ոչի՛նչ են
Ա՜յն փորձանքի դեմ,
Որ մի օր եկա՜վ ու սիրտս մտավ
Մրգի որդի պես…

… Ու մինչև օրս լափո՜ւմ է սիրտս
Այդ փորձա՜նքը- խանդ,
… Ու ճերմակո՜ւմ են մազերս թել-թել,
… Ու երկարակյա՜ց է խանդը
Նաև … դուրեկան՝
Այն լուսանկարի աղջկա նման,
Որն արդեն վաղո՜ւց, շա՜տ վաղուց չկա,
Բայց մինչև օ՜րս
Սիրո՜ւմ եմ նրան:

*
Չէ~, մի ծաղկով գարո՜ւն
Չի՜ եղել, չկա՛,
Եվ ոչ էլ սե՜րն է առանց խանդ լինում՝

Դուստրը դիպվածի մաքուր փորձա՛նք է
Եվ մինչև ե՞րբ է այսպե՜ս տանջելու:


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: