Պոետի հոգո՜ցը մեղեդու նման է՝
Սիրո՜ մեղեդու,
ու շա՜տ է նման
ծաղկող մի վարդի,
Որ փշի նման հանկարծ ծակում է
կամ
էլ բուրո՜ւմ է բույրով
բուրվառի:
Պոետի հառաչա՜նքը
աղոթքի նման է,
վարդի
թերթերի պես նո՜ւրբ,
նո՜ւրբ ու կենդանի…
Պոետի հոգին վարդի բարակ ոտքն է,
որին ցանկացած քամին կկոտրի…
Պոետի լա՜ցը վարդի պես
գեղեցիկ է
(գեղեցիկները երկար չե՛ն ապրում,
Այդպե՜ս է օրենքն
աշխարհի)
Դա գիտի պոե՜տը- միևնույն
է լալի՜ս
է,
իսկ լացի բույրը տանում է քամին…
Ծո՜ւյլ լուսաբացը բույրով այդ արբած,
Օրորվո՜ւմ ու փռվո՛ւմ է գետնին,
… Ու մեղուները քթները սրած
Քաշո՜ւմ, դատարկո՜ւմ են պոետի հոգին…
Պոետի սի՜րտը՝
Տագնապով լցված բողբո՜ջն այդ վարդի,
Որ դեռ
կարո՜ղ էր երգել անկասկած…
… Պոետի
սիրտը քամուց տմարդի
Գլուխն է կախում
դառնացած:
Ս.Ումառ-Հարությունյան
03.06.17 Երևան
Комментариев нет:
Отправить комментарий