Երբ որ
կտեսնեք
Այն կնոջը
տա՜ք…
Որին սպասել
եմ երկա՜ր ժամանակ
Ասացե՛ք որ
եկա՜,
Բայց ինքն
էլ չկա՜ր:
Տեսա այն քա՜րը,
որի վրա նստե՜լ,
Սպասել էր
երկար
Ու առանց
ինձ տեսնե՜լ, ընկել ճանապարհ:
Ասացեք.
- Կներե՜ք,
մի պահ ուշացավ,
Գնաց՜ել էր
իր երազի ետևից -
Պահն այդ
ուշացավ՝ դարձավ մի ո՜ղջ կյանք
… Ու կախված
մնաց հուշերից:
Երբ որ
կտեսնեք
Այն կնոջը
տա՜ք…
Մի քիչ զգո՜ւյշ
եղեք, շա՜տ է խռովկան.
Իսկ թե ի՜նձ
տեսնեք -
Հանկարծ
ինչ-որ տեղ,
Ինձ չմոտենա՜ք,
Չ՛եմ ուզում
լսել այն կնոջ մասին,
Որին սիրե՜լ
եմ,
Որին
փայփայե՜լ,
Որին կորցրե՜լ
եմ
Իմ իդեալին
փնտրող ճանապարհներին…
Երբ որ
կտեսնեք
Այն կնոջը
տա՜ք…
Չէ՜, ավելի
լավ է ոչի՛նչ էլ չասեք՝
Քանզի չի՜
եղել,
Քանզի նա
չկա՜,
Իսկ ես՝
պոետս, դեռ մինչև օ՜րս
Փնտրո՜ւմ եմ
նրան:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий