Թռիչքի ելած
արծիվների հետ,
Շոգ անապատի
վագրերին
գետնած,
Վազո՜ւմ եմ,
վազո՜ւմ,
Վազում դեպի
քեզ,
… Ու չե՜մ
հասկանում, օրս ո՞նց մեռավ…
Բարձրացած
նժույգ ալիքի բաշի՜ն,
Ծովի մեջ
նետած
Աստղերին
սառա՜ծ,
Սպասո՜ւմ
եմ, սպասո՜ւմ
Սպասո՜ւմ
առանց քեզ,
…Ու չեմ
հասկանում՝ արևագալը ինչո՞ւ ուշացավ…
Հարբել է
ամռան շոգ գինու համից
Առավոտը, որ
պիտի նոր ծնվեր,
Ու աչքերիս
մեջ թախիծն է թարթում,
…Ու արեգակն
է մորթվել
Հեռո՜ւ
ինչ-որ տեղ…
Ասես թե
ձյունե դաշտերի միջով
Վարդերն են
վազում
իմ երազանքի,
Փախչո՜ւմ են,
փախչո՜ւմ,
Փախչո՜ւմ
դեպի քեզ
ու բղավո՜ւմ
են.
- Տա՜ր մեզ,
խլի՜ր այս ձեռքերից ցավի…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий