Միգուցե
կյանքը ելե՞լ է հունից
Ու կատաղե՛լ
է սամումի նման,
… Հերոսներ
ենք թաղում իրար ետևից-
Տեսնես ո՞ւմ
համար:
*
Կհիշի՞
արդյոք գալիքի հայը
Անցա՜ծ-հեռացած
կյանքերը ջահել,
Կհնչի՞
արդյոք հայկական ձայնը
Հողում իմ
ավեր:
*
Վստա՛հ եմ,
երկինքը կապո՜ւյտ կլինի
Հայի
կապտաչյա աչքերի նման,
Բայց հողից ծնված ծաղիկը կարմիր
Սև սիրտ
կունենա:
*
Այսօր մենք
դեռ կա՛նք ապրելու տենչով
Հողում
հագեցած մահով քաջերի,
Ո՜վ գալիքի
հա՜յ, օտար ափերում
Վաղն ի՞նչ
իմանաս,
թե ի՞նչ
կլինի…
*
Կյանքի պես
ծարավ իր որդիներին
Դու այսօ՛ր
ես պետք - հողիդ հարազատ,
Վա՞ղը, չէ՜,
վաղն ո՜ւշ կլինի -
Մահվան պես
դաժան:
*
Վաղը դու
կգաս զբոսաշրջիկի
Տեսքով
անտարբեր…
Գուցե և ծո՜ւնր
կիջնես հողիդ-մայր,
Իսկ մենք
այսօր ենք թաղում հերոսներ-
… Տեսնես
ո՞ւմ համար:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий