Հեռո՜ւ օտար
քաղաքում
Եվայի
քայլվածքով
Մի կի՜ն էր
քայլում,
Ադամաձայներ
չկայի՜ն՝
Լո՜ւռ էր,
Միայն
աչքերի անթարթ աղմուկ էր…
* * *
Գիտե՜մ
Ծառե՜րն են
գլուխ խոնարհում,
Գիտե՜մ
Մայթե՜րն են
աչքերը չռած
Ոտքերիդ
նայում,
Գիտե՜մ
քամին է
հուզմունքից փնչո՜ւմ,
երբ շորիդ
փեշը բերա՜նն է խոթում:
Հողագո՜ւնդն
էլ չի՛ պտտվում
Այլ
շարժվում է քո ոտքերի հպումից,
Քեզ
տեսնելու հառաչանքով-
Հառաչո՜ւմ
են անցորդները
Իրենց
կանանց նայելիս…
Մանկան նման
անգիտակից
Թվո՜ւմ է թե
իր՛ենք են
Քեզ հետ
քայլո՜ւմ,
Քո կողքից,
Չիմանալով,
որ խենթանա՜լ կարելի է
Քեզ ամե՜ն
մի հպումից…
* * *
Չէ՜, քեզ ձեռք տալ չի՛ կարելի,
Կարելի է
միա՜յն-միայն հիանա՜լ՝
Ցերեկն
ապրել քեզ տեսնելու հուզումներո՜վ,
Իսկ առանց
քեզ՝
Գիշերները
խենթանալ:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий