Երեկվա օրն
այս առավոտից
Բաժանում է
մի անաստված գիշեր,
Որն էլ իր
երկա՜ր, սառը մատներով
Թվում է
հավերժ…
Հո՜ւյսը
երեկվա մեռնո՛ւմ է դանդաղ-
Ամեն ինչ
շրջվում է ինչպես որ կյանքում,
Ասես մի
երկա՜ր, երկա՜ր ճանապարհ
Մեկ իսկ
հպումով
Թաղա՜նթ է
դառնում:
Ու պատռվո՜ւմ
է թաղանթն այդ բարակ,
Ու
ընկղմվում ես խո՜րքը անդունդի,
Որից կառչելու
փորձերդ դատարկ
Խեղդում են
քո մեջ
Ձա՜յնը
կենդանի…
Ծանր կոպե՜րդ
չե՛ս ուզում բանալ,
Դատարկության
մեջ դատա՜րկն ես փնտրում-
Միևնույն է
նույնիսկ եթե արթնանաս՝
Կողքդ ինչպես մի՜շտ
Փո՛ւչ ես տեսնելու…
Առավել
դյուրին է ապրել երազում
Երազում
ծնվում ես նաև մահանում,
Բայց հարյո՜ւր
անգամ:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий