Ես դո՛ւրս
եմ գալիս ճշտի կապանքից,
Որտեղ
թաղված է մի ամբո՜ղջ
Անցյալ,
…Նայո՜ւմ եմ
անտեր մի հողաթմբի,
Որ երազել է
շիրմաքար դառնալ…
Մի ցուցանակ
է (ո՛չ տապանագիր)
Անձրևն ու
ժա՜նգը կերե՜լ են նրան,
Մի կերպ
կարդացվում է.
« այսինչյա՜ն
… այսի՜նչ »
Սի՜րտս
ցավում է՝ տեսնես ո՞վ է նա:
Ալեկոծվո՛ւմ
է տագնապն իմ սրտում.
Չէ՞ որ Կի՜ն
է եղել, Դո՜ւստր, Քո՜ւյր
Կամ Մա՜յր…
… Արձանի
նման քարանում եմ լուռ
Ու կանգնած
մնում որպես մահարձան:
Թե ո՞ւր են
խոհերս ձգո՜ւմ, չգիտե՜մ՝
Համահունչ
կառչած ներկա օրերիս,
Օրերիս «դա՜ռը» ի՞նչպես եմ շնչում -
Երանի տալով
հեռո՜ւ
Անցյալիս…
Կյանքն
արդեն մեկ ա՜յլ Կյա՛նք է ինձ հուշում,
Որ ո՛չ
անցյալ կա, ո՛չ էլ ապագա,
Կյանքը
ներկա՜ն է,
Վկան՝
հողաթումբը…
և մեկ էլ
գրված տողերն անավարտ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий