* * *
Թե որ պա՛հ
գա, երբ հասկանա՜մ,
Որ ինձ
արդեն
Չե՜ս սիրում,
Չե՜մ նեղանա,
հավատա՜:
Թող Աշխա՜րհը
նեղանա՝
Դառնա փոքրիկ
մի բռունցք -
Որտեղ ո՛չ
ինձ ու ո՛չ էլ քեզ
Տե՛ղ չի
լինի շնչելու…
Ու Աշխարհը
հևասպա՜ռ,
Ու աշխարհը
շնչակտո՜ւր,
Թող մտածի՜,
Թե առանց Սե՜ր
Էլ ի՞նչպես
է ապրելու…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий