Մի կյանքը
շա՜տ էր - քեզ հասկանալու,
Որ սխալվե՜լ
եմ ու սխալվե՜լ անդարձ,
Հազա՜ր ու
մի հարց ունեմ քեզ տալո՛ւ,
Որոնց
պատասխան
Չկա՛ անկասկած:
*
Ճանապարհներին
ցավե՜ր եմ տեսել,
Մոխրացած սերե՜ր,
Դա՜վ ու
խարդավանք,
Միլիո՜ն ու
միլիո՜ն ձեռքեր եմ տեսել -
Դեպի քեզ
պարզած…
Պղինձ -
դեմքե՜ր եմ տեսել -
Որդի
կորցրած կանանց աչքերում,
Պողպատյա
ամուր նյարդե՜ր եմ տեսել-
Դստերը
թաղող
Հայրական
ձեռքում…
Մահացող
մարդու շուրթե՜ր եմ տեսել
Դողացո՜ղ ու
ծե՜ր…
Կյանքից
հեռացած մանո՛ւկ եմ տեսել,
Որ պետք է
ապրե՜ր ու…ապրե՜ր…
Տեսել եմ
ինչպես էր տանջվում մայր-Գա՜յլը
Թակարդն
ընկած իր ձագուկի կողքին,
… Քեզ համար
որդի՜դ է ամենաթանկը,
Ու թակա՜րդն
ընկած մարդկային հոգին…
Ինձ համար թա՜նկ
են
Մա՜յրս, Դո՜ւստրս,
Որդի՜ս,
Պատի՜վս
անկասկած…
Ուրեմն ասա
ի՞նչու է կյանքը
Այսքան անկատա՜ր-անարդար…
*
Մե՜կն է
պատասխանը գազան Աշխարհի՝
« Չվիճե՛լ Մտքի՜, Հոգո՜ւ, Խղճի՜ հետ,
Փա՜ռք տալ
առեղծված ուժին երկնային,
Որ ինչ որ
եղե՜լ է՝
Քե՛զ հետ չի
եղել …»
Комментариев нет:
Отправить комментарий