Երեկոն կոպի՛տ
էր,
Կոպի՜տ,
վայրենի՜…
Ծաղկած
բալենու ծաղիկները
Պոկե՜ց ու
թափեց գետնին,
Սիրուհի-ծառս
մեկեն մերկացա՜վ,
Աչքերն
ամոթից կախե՜ց ու
Ժպտա՜ց
հողին:
Գիշերը կոպի՛տ
էր,
Կոպի՜տ ու
սարսուռ-
Փաթաթվեց
հույսերը կորցրած ծառին…
Սիրուհի-ծառս
վախից դողդողա՜ց-
Անուժ
հանձնվեց
Գիշերվա դողին:
Առավոտն
ալարկո՜տ
Մի՜ կերպ
ազատվեց աչքերն իր ծածկող
Թխպոտ մի
ամպից…
Ուշացա՜վ մի
քիչ,
Հողին
ցիրուցան ծաղիկների մեջ՝
Սիրուհի-ծառս
գինդերը հանե՜լ -
Ժպտո՜ւմ էր
նորից…
*
Ախ, ի՞նչ դժվար է ժպտալն
Հե՜նց
այնպես,
Երբ սրտում
գարունն
արդե՜ն
մահանում է,
Ամառն էլ
ոտքը կարծես կա՜խ գցել
Ու չի պատրաստվում
քեզ ուրախացնել:
… Մնո՜ւմ է
մի հատված՝
Գարնան
անձրևնե՜րը,
Որ մերկացնո՛ւմ
են ծաղկած ծառերին-
Ասես հույսերդ
Հա՜տ-հատ
պոկվելով
Ինքնակամ կո՛ւլ
են գնում մայր հողին:
Հենց այնպես
ժպտալը դարձել է դժվա՜ր,
Երբ լո՜ւյսդ
բարի անձրև՛ն է տանում,
Եվ ի՞նչ է
մնում՝
Լա՜ց լինել
միայն,
Իսկ իմ
բալենին ժպտո՜ւմ է
Ժպտո՜ւմ…
Ս.Ումառ-Հարությունյան
11.05.17 Երևան
Комментариев нет:
Отправить комментарий