Նո՞ւյնն է արդյոք
«Սիրո՜ւմ եմ
քեզ» և
« Չէ՜, չե՛մ
կարող չսիրել քեզ»:
Չէ՜, նո՜ւյնը
չէ:
Շա՜տ է
տարբեր,
Շա՜տ է
հեռու, շա՜տ է մոտիկ,
Շա՜տ է
փոքրիկ ու շա՜տ է մեծ -
Տարբերությունն
այն ահռելի՜
Ու բովանդա՜կ,
… Որ
տանջում է մի հարցական՝
Նո՞ւյնն է արդյոք
« Սիրո՜ւմ
եմ քեզ»
Եվ
«Չէ՜, չե՛մ
կարող չսիրել քեզ»:
*
Աչքը ընկած
Այն մի
հատիկ թարթիչի պե՜ս,
Որ ստիպում
է
Քեզ
անընդհատ աչքդ թարթե՜լ,
Արցունքոտե՜լ…
- Չէ՜, չի՛
ստացվում չհիշել քեզ:
*
Սի՛րտ
սողոսկած
Այն սև
խանդի ձեռքերի մեջ՝
Ուր ճմլվո՜ւմ,
տրորվո՜ւմ է
Սրտիդ նե՜րսը՝
Հնձանն ընկած
խաղողի պես…
- Չէ՜, չի՛
ստացվում չխանդել քեզ:
*
Երբ ծալո՜ւմ
ես,
Երբ կոտրո՛ւմ
ես քո անցյալի
Մե՜ջքը
բարակ ու մնո՛ւմ ես
Մենա՜կ-դատարկ
Ներկայիդ
հետ առերես…
- Չէ՜, չի՛
ստացվում իմ ապրելը առանց քեզ:
*
Ու թվում է
թե աշխարհի ո՜ղջ հոգոցը-
Ամփոփվելով
շուրթի՛դ վրա,
Բառերիդ մե՜ջ,
Բղավո՜ւմ ես
ո՛չ թե «Գիտե՞ս, սիրո՜ւմ եմ քեզ»
Այլ միմիա՜յն.
- Չէ՜, չի՛ ստացվում չսիրել քեզ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий