Հիշո՞ւմ եք
արդյոք օրերը գարնան,
Երբ երազում
էինք
Երազի
մասին…
Ա՜խ, ո՞ւր
էր թե կյանքը ետ դառնար՝
Մեզ
վերադարձներ
Մեր տասնո՜ւթ
տարին:
*
Հիմա մեծացե՜լ
ենք,
Ինքներս
խաբո՜ւմ, համոզում ենք մեզ
Թե
հասունացե՜լ ենք,
Բայց իրականում
մենք ծերացել ենք-
Ծերացե՜լ -
Նմանվել այն
հասած պտղին,
Որն ամուր
կառչած մնում է ճյուղին…
Դարձե՜լ ենք
համա՛ռ
Ա՜յն
աստճանի, որ չե՛նք ցանկանում
Կուլ գնալ
հողին:
*
Հիմա օրերը
դարձել են տաղտո՜ւկ
Կոբալտե-արծաթ
մենակության
մեջ,
Թախիծն ու
կասկածն են մեր դուռը թակում
Հմուտ ու
խարդախ վաճառողի պես:
Փորձեր են
անում վաճառելու ա՜յն
Ի՜նչը որ
կյանքում
Ո՛չ
վաճառվել է և ո՛չ էլ գնվել,
… Իսկ մենք
հիշում ենք օրերը գարնան,
Երբ տասնո՜ւթն
էինք դեռ նոր բոլորել…
*
Այո՜, մեծացե՜լ ենք,
Այո՜, ծերացե՜լ,
Հասունացե՜լ
ենք նաև կորացե՜լ…
Եվ
ամենացավո՜տը՝
Այո՜, մաշվե՜լ
ենք,
Մաշվե՜լ - հնացե՜լ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий