* * *
Բացատրությունը մեղանչման կքանիստն է,
Պատասխանը՝ հիմար բառերի շարան,
Քո փրկությունն՝ անհրաժեշտություն է,
Մահճակալդ՝ ապաշխարանք:
Երազանքդ հարստությունն է,
Մրգահյութի նման ծորացող:
Տունդ ավազե հատիկներից է
Դեմ հանդիման
քամուն բարկացող:
Իմ տունն ամպերի մեջ է,
Ես քեզ էլ պետք չեմ հավիտյան,
Բախտի ձեռքերն էլ առանց քեզ են,
Ու պատժում են ինձ միայն:
Քայլերս տանում են հեռու,
Ճամփեքով ներկա ու անցյալ,
Ուղեկցում է ինձ ճաղատ ծաղրածուն՝
Ծեր,
Անատամ,
Ոխակալ…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий