четверг, 20 марта 2014 г.

Ագռավը (բանաստեղծություն)



Պահարանի դռան ճռռացող ձայնն արթնացրեց:
Կիսաբաց դռան վրա մի հին սևազգեստ էր նստած,
պանիրը կտուցով բռնած:

Պանիրը խնամքով դրեց պահարանի գլխին:
- Առավոտ շուտ, անելու բան չունե՞ս, այ խառնակիչ:
- Ղա՜ռ, եկա ասելու, որ մենակությունը լավ է համբուրվում
և ուրիշ ոչինչ:

- Գեղեցիկ ես նայվում սևերի միջից, կրծքերդ էլ երևի երկրորդ համարի,
- Ղա՜ռ, արդեն չես խափի, փորձառու եմ մի քիչ
և ուրիշ ոչինչ:

- Չէ, ճիշտ եմ ասում, ինձ դուր ես գալիս, գեղեցիկ ես դու,
Ձուկ չեղած տեղը ագռավն էլ է ձուկ:
- Ղա՜ռ, սուտը գեղեցիկ է միշտ, իսկ դու փչացնում ես ճշտով:
Այո գեղեցիկն եմ, բայց քեզ ի՞նչ,
նայիր լվացքի պարանին
և ուրիշ ոչինչ:

Լվացքի պարանին մեկ ուրիշ ագռավ էր,
Ընտրել էր պահը խանդելու,
Բայց սև չէր, այլ սպիտակ ինչպես մահը,

Եվ ոչինչ չկար ասելու:

Ս.Ումառ

Комментариев нет: