суббота, 29 марта 2014 г.

Խիղճ չունի այս աշխարհը (բանաստեղծություն)

* * *
Գնդաձև չէ այս աշխարհը,
Ունի երկու խոր անդունդ,
Մեկը կյանքն է, 
մեկը` մահը,
Երկուսում էլ խուլ ու մութ:

Այս աշխարհը ոչ խիղճ ունի,
Ոչ գթության մի փշուր,
Մեկին  տերն է միշտ հովանի,                                
Մեկն էլ չունի հաց ու ջուր:                

Ո՞վ է ստեղծել այս աշխարհը,
Չար, անարդար ու դաժան,
Մեկը ձեռքում սուր է ճոճում,
Իսկ մյուսը՝ գավազան:

Մեկն անդունդն է կյանքի ընկնում,
Մեկը՝ մահվան մահիճը,
Մեկն անընդհատ քեֆ է անում,
Գրպան դրած իր խիղճը:

Չէ, աշխարհը գնդաձև չէ,
Ինչպես գիտե ամեն մարդ,
Այս աշխարհը  հեչ հարմար չէ,
Ծուռ է,
անհամ ու
հիվանդ:

Ս.Ումառ



Комментариев нет: