суббота, 29 марта 2014 г.

Բախտն իմ խենթ (բանաստեղծություն)



* * *
Խիղճս քեզ մոտ է,
Երկու ձեռքերով մարմնիդ սոսնձված,
Ծածկված երկգլուխ լաթի կտորով,
Արյունոտում է աչքերս հոգնած:

Մի կողմ շպրտի՛ր լաթը այդ անտիկ,
Քարափ կրծքերդ աչքս չորացնեն,
Երեսս թաղեմ ցցված քարերիդ,
Դժվա՜ր է, դժվա՜ր
Ապրել առանց քեզ:

Նոճին թող հեռվում կրքից դողդողա,
Պատռվելուց բղավի
Վարագույրդ ա՛լ,
Թո՛ղ մի պահ գոչի երկիրը
«Մեղա՜»,
Բախտը իմ  առջև
ամոթով մնա:

Բախտանիվս հիմա կանգնած,
Առաջ շարժվել չի ուզում,
Բախտ - կանգառի ոտքերն ընկած,
Ինչ որ երգ է մրմնջում:

Պտտվի՛ր, շարժվի՛ր,
Բախտի իմ անիվ,
Խղճիս ճամփեքով քշիր վար ու վեր,
Գուցե քեզնից շատ ավելի
Խենթ Բախտերի  հանդիպեմ:


Ս.Ումառ

Комментариев нет: