вторник, 25 марта 2014 г.

Ինչ որ մի տեղ... (բանաստեղծություն)

* * *
Ինչ որ մի տեղ  մեկը գրեց, թե
մահացել է արդեն,
ու կարդացին շատ - շատերը…
մեկը գրեց «Օղորմի քեզ»,
մեկը գրեց. «Հիմա՛ր»,
մեկն էլ գրեց
«Աշխա՜րհ, աշխա՜րհ այս ի՞նչքան ես անարդար…»

Ինչ որ մի տեղ  մեկը գրեց, թե հոգնել է,
էլ չի կարող սիրել,
ու կարդացին շատ - շատերը…
մեկը գրեց. «Օղորմի քեզ»,
մեկը. «Հիմա՛ր» գրեց,
մեկն էլ գրեց.
«Երանի՜ քեզ, դարդ ու ցավ չունե՞ս…»

Ինչ որ մի տեղ  մեկը գրեց, թե
ուզում է հեռանալ,
բայց դեռ սիրո՜ւմ է, սիրո՜ւմ…
ու կարդացին շատ - շատերը…
նույնիսկ հեռո՜ւ, հեռվո՜ւմ,
մեկը գրեց «Օղորմի, Սեր»,
մեկը գրեց. «Հիմա՛ր»,
մեկն էլ գրեց
«Չհեռանա՜ս, մինչև քեզ մոտ չգամ …»

Մեկն անցյալի հետ հանդիպեց,
Դռներն ամուր փակեց,
Մեկն ափերով բախտն էր բռնել,
Մեկն էլ չուներ հավես…

Հավերժությունը կծկվել էր
օրվա,
ժամի մեջ…
վայրկյանում…
մեկն անընդհատ Բան էր գրում
մյուսները՝ կարդում:


Ս.Ումառ

Комментариев нет: