- Բժի~շկ …
- Ծննդաբերության մասին ոչ մի խոսք: Սիրտը ծանրաբեռնող ցանկացած ազդակ կարող է ճակատագրական լինել: Նույնիսկ խորհուրդ կտամ հրաժարվել սեռական հարաբերություններից:
-Որքա՞ն կարող է տևել այս վիճակը:
-Դե, դուք բժշկուհի եք, ինքներդ եք հասկանում, որ գուցե 10 տարի, գուցե տարի, գուցե ամիս:
Ոչինչ հաստատ ասել չեմ կարող:
<Գուցե մե՞կ օր>,- մտքում շարունակեց կինն ու վեր կացավ աթոռից`հիշելով այն ծարավ աչքերը, որոնք արդեն երեք ամիս է` տխրում են: Ինչպե՞ս է նրան բացատրելու այս ամենը:
Այսօր վեցերորդ ամսվա քսանութերորդ օրն է: Ու նա պետք է հենց այսօր վերադառնա:
* * *
Տխուր էր ուսուցիչը:
Անհանգիստ հետ ու առաջ էր շարժվում այն լսարանի առջև,որտեղ իր տասներկու աշակերտներից ընտրելու էին մեկին`ամենալավին` իր հետ Երկիր մոլորակ գնալու,մարդկային հոգի բերելու համար: Եվ, եթե ընտրված աշակերտը բերեր հոգին,ապա ինքը`ուսուցիչը, վայր էր դնելու ուսուցչի պաշտոնը:
Նա ակամա հիշեց, որ դեռ 399 տարի առաջ, երբ ինքն առաջին անգամ գնաց Երկիր կոչված մոլորակ, բերեց մի հռչակավոր աստղագետի հոգի ու այդ օրվանից էլ դարձավ Ուսուցիչ համայն Տիեզերքի:
Այդպիսին են այստեղի օրենքները:
Միլիոնավոր անգամ նա եղել էր տարօրինակ Երկիր մոլորակում: Գիտեր այն բոլոր տեղերը, որտեղից նրան կանչում էին.
-Ե՞րբ պետք է հոգիս առնես..
-Ե՞րբ պետք է մեռնեմ պրծնեմ..
-Ու՞ր ես, Գաբրիե´լ, ի´նձ էլ տար..
Բայց այս անգամ ուրիշ է լինելու: Կա´մ կշարունակի իր գործը կա´մ կդառնա այստեղի ստրուկը:
Այդպիսին են այստեղի օրենքները:
… Օդը լցված էր հալած մոմերի ,սուրճի սև մրուրների, պատռված խաղաթղթերի կտորներով, որոնք սակայն չէինր խանգարում իր ու աշակերտի նպատակասլաց, սրընթաց շարժմանը:
Կամաց-կամաց նրանց էր մոտենում Երկիր մոլորակի յուրահատուկ հոտը:
Երբ հասան Երկիր, արդեն մութ էր:
* * *
Շենքի ոչ մի պատուհանում լույս չէր վառվում, բացի մեկից:
Լուսավորված սենյակում ձեռքերը կրծքին ծալած հետ ու առաջ էր քայլում մի կին:
Ուսուցիչը ժպտաց: Աշակերտը ճիշտ էր ընտրել հասցեն:
Հին ու նոր սերնդի մահվան հրեշտակները տեղավորվեցին հենց այդ պատուհանի պատշգամբում:
- Ո՞վ է ուսուցիչ, ի՞նչ արարած է:
- Կին է`աշխարհում արարված ամենագեղեցիկ էակը:
-Գեղեցիկ է, իսկ ի՞նչ է անում:
-Անհանգիստ է:
-Ինչո՞ւ:
-Որովհետև Կին է:
Աշակերտն իր մատյանում գրեց բացատրությունը`
ԿԻն-նշանակում է անհանգստություն:
* * *
Հանկարծ կնոջ դեմքի մկանները լարվեցին ու մի ակնթարթ ստվերներ անցան հայացքի վրայով ու անէացան օդում: Սեղմված շուրթերը բացվեցին`գծելով մի ժպիտ`լեցուն անհասկանալի ուրախությամբ:
Դուռը բացեց դողացող մատներով ու մի քայլ հետ գնաց: Դռների մեջ սկզբում երևաց դաշտային ծաղիկների մի փունջ, հետո նոր` Նա: Կինը ծաղիկները մոտեցրեց դեմքին, շնչեց դաշտերի բույրն ու նորից ժպտաց: Երկու ձեռքերով գրկեց տղամարդու պարանոցն ու շուրթերը մոտեցրեց նրա շուրթերին:
* * *
-Սա էլ Տղամարդն է: Ի տարբերություն կնոջ` ´ խորամանկություն ունի, ո´չ հոտառություն: Կինն էլ հենց նրա կողոսկրից է արարվել:
-Իսկ ի՞նչ տվեց կնոջը:
-Դրանք կոչվում են ծաղիկներ: Տղամարդու կողմից չասված գեղեցիկ բառերի փոխարինողներն են:
Աշակերտը գրի առավ բացատրությունը.
Ծաղիկներ- տղամարդու կողմից չասված գեղեցիկ բառեր:
Համբույրը այնքան երկար տևեց որ նույնիսկ ուսուցիչը, որ կյանքից շատ բան գիտեր, ինքն էլ անհանգստացավ:
* * *
Տղամարդու ձեռքերը կամաց-կամաց սկսեցին քանդել կնոջ զգեստի կոճակները:
Մերկացած Կինը տղամարդու ձեռքերում էր:Կնոջ շրթունքները, կրծքերը, ազդրերը պարուրված էին այնպիսի մի մթնոլորտով, որ կարող էին 10-15 մետր հեռավորությունից անգամ մագնիսի նման ձգել ցանկացած էակի:
Եվ տարօրինակ էր, որ շրջապատի մարդիկ`պատերից այն կողմ`հանգիստ քնած էին:
* * *
Աշակերտը քայլ արեց դեպի կինը: Ուսուցչի ձեռքի հարվածն իջավ նրա գլխին` սթափեցնելով նրան:
Դա առաջին դեպքն էր, որ ուսուցիչը ձեռք էր բարձրացնում աշակերտի վրա:
-Սա ի՞նչ էր, ուսուցի´չ:
Քրտնախառը դեմքը դեռ պահպանել էր կարմրությունը:
-Ուսուցի´չ, ես տեսնում եմ պակասող կողոսկրը, որը դուրս է եկել տղամարդու ոտքերի միջտեղից: Մի՞թե մի նոր կողոսկր է զոհաբերում նոր արարածի համար:
Ուսուցիչը ժպտաց:
- Դա սերն է` գերագույնը, որ երբևիցե գոյություն է ունեցել այս մոլորակում: Բայց մեր ժամանակը սպառվում է: Մնացել է 20 րոպե, շուտով կլուսանա: Ընտրի´ր զոհին, որին ես ընտրում:
-Տղամարդո´ւն իհարկե: Կինը շատ գեղեցիկ է մահանալու համար, թո´ղ ապրի:
Եթե ես էլ ունենայի կողոսկր, ես էլ կզոհաբերեի Նրա համար: Արժանի է…
Աշակերտը մի տող էլ ավելացրեց իր բացատրագրքում.
Կողոսկր- գերագույն հաճույք, որ չունենք մենք`հրեշտակներս, բայց ունեն բոլոր նրանք, ում գրկում հանգչում են գեղեցկությունը, թպրտոցը, հանգիստն ու փոթորիկը:
* * *
Կինն ու տղամարդը գրկախառնված քնել էին: Տղամարդու ձեռքը հանգչում էր կնոջ կրծքի վրա:
Կնոջ հանգիստ ,բավարարված դեմքը շրջապատին հաղորդում էր անդորր, խաղաղ լուսաբաց: Ու տարօրինակ չէր, որ շրջապատի մարդիկ հանգիստ քնած էին:
Կինն անհագիստ շարժվեց: Բացեց աչքերը: Տղամարդը հանգիստ քնած էր, գլխավերևում էլ` Ասվածամոր նկարը: Կնոջ մերկությունն ավելի էր ընգծում նրա գեղեցկությունը, որն արագ ծածկվեց ծաղկավոր խալաթով: Կինը ծնկի եկավ Աստվածամոր նկարի առջև:
Նրա շուրթերը ինչ -որ բան էին մրմնջում: Կրծքի մոտ միացրած ձեռքերի ափերը հաղորդում էին ջերմություն:
Կիսաբաց աչքերից վառ մանուշակագույն ճառագայթ էր ուղղված դեպի Աստվածամայրը:

-Ուսուցի´չ…
-Աղոթում է, երկար կյանք խնդրում տղամարդու համար, խնդրում է իր կյանքի հաշվին ավելացնել տղամարդու կյանքը:
-Երկարը դա 20 րոպե՞ն է…,- ծիծաղեց աշակերտը:
-Դու դեռ շատ բան չես հասկանում:
Նորից ժպտաց ուսուցիչը:
Աշակերտը մտածում էր, թե ինչպե՞ս վերցնի տղամարդու հոգին, ի՞նչ դիրքից:
Նրան ուշադիր հետևում էր Ուսուցիչը: Հետո Ուսուցիչը ձեռքը թափ տվեց: Մտածեց, որ կինը շատ գեղեցիկ է երկար ապրելու համար:
Կնոջ հոգին տեղավորեց փոքրիկ զմրուխտե տուփի մեջ ու…անհետացավ:
* * *
Կինն աղոթքը վերջացրեց, վեր կացավ մտավ խոհանոց, դեղատուփից դեղահաբ հանեց, բաժակից մի կում ջուր խմեց ու միչև մահճակալ հասնելը գլխապտույտ զգաց:
Մի կերպ մոտեցավ մահճակալին, փլվեց տղամարդու կողքին, թևերով գրկեց. <Տեսնես առավոտյան կհասցնի՞ սուրճ խմել>:

Ու փակեց աչքերը` այլևս չբացելու պայմանով:
* * *
Աշակերտը նման վերջաբանի պատրաստ չէր: Տետրում դեռ մնացել էին չլրացված բառեր, որոնց իմաստն ինքը չգիտեր…
Տղամարդ-…
Կնոջ կողմից չասված բառեր-…
Կնոջ կողոսկր-…
Աշակերտն ինքնուրույն էր լրացնում դրանք
Տղամարդ- հանգիստ քուն, երբ կողքին կինն է
Կնոջ կողմից չասված բառեր- աղոթք տղամարդու համար
Կնոջ կողոսկր- գերագույն հաճույք, որ չունեն հրեշտակները, բայց ունեն բոլոր նրանք, որոնց գրկում հանգչում են վայրի գեղեցկությունը, շատ արագ հանգչող փոթորիկները…
* * *
Տղամարդը քնի մեջ շարժվեց, ձեռքով փնտրեց ու գտավ կնոջ մարմնի հետ սառչող կուրծքը, քնի մեջ ինչ-որ բան քրթմնջաց ու ոտքը գցեց կնոջ վրա:
Լուսանում էր:
* * *
Աշակերտը չգիտեր, որ երբ կնոջ մարմինը հանձնեն հողին, իր հետևից կգա Ուսուցիչը, բայց արդեն Աշակերտին տանելու որպես ստրուկ: Ուսուցիչն այդ մասին չէր զգուշացրել աշակերտին:
* * *
Քաղաքում մահն էր:
Քաղաքում վխտում էր մահվան անկարող հրեշտակը:
Շրջապատի մարդկանց վիճակված չէր լուսաբացն ընդունելու խաղաղ:

Комментариев нет:
Отправить комментарий