Սեռդ ոչինչ չասող հայացքդ,
ուղղել ես դեպի երկինք, ուր
պարզից էլ պարզ երևում են անձրևով
հղի ամպերը…
ոչ միայն գլուխ հենելու համար
թափացիկ ուսդ,
այրվող մոմի կրակի նման
դողում է դանդա՜ղ,
անհարմար
ու երկունքի ցավից բղավում են
ամպերը…
Լաց լինելուն պատրաստ աչքերդ
տղամարդ փնտրելուց
հոգնել են,
չորացել
ու քեզ հիմա սարսափելի չէ մենակ լինել,
կին լինել…
…վերջապես ազատվեցին ամպերն
ու կաթիլներ թափվեցին,
հավաքեցիր թափված կաթիլներն
ու բառերի նման
իրար կողք շարեցիր…
Սեռդ ոչինչ չասող հայացքդ կարդաց
«Աստվա՛ծ,
փրկիր ինձ սիրելի մարդու
անտարբերությունից,
շշնջա ականջիս թե ուր փախչեմ
նրա հայացքից…»
Ամպերն ազատվել էին դարձել թափանցիկ
Եվ ստացվեց այնպես ինչպես
կես տողը,
կես բառը,
սեղանին օրվա անտեր մնացած
սուրճի կես բաժակն ու
կես օրը…
կես հույս էր թափառում ուրվականի պես
քո շուրջբոլորը…
կարծես կյանքն էլ էր կես,
կես էր կեսգշերը,
որում լուծեցիր
անցյալի քո հետքերը…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий