среда, 2 апреля 2014 г.

Երեք Լուսանկար - Լուսանկար Երկրորդ


Կարուսել

Աստիճանները սառն են:
Ստվարաթղթե կտորն էլ, որի վրա նստած եմ`ոտքս տակս թաքցրած, իր գոյության մասին ոչինչ չի ասում:
Մատներս սառել են:
Կիթառի լարերը ցավեցնում են: Կողքս դրած հորս գլխարկն էլ համարյա դատարկ է: Այսօր վատ օր է:
Արդեն քսան օր է, ինչ նվագում եմ այստեղ`մետրո
յի աստիճանների վրա: Համարյա գիտեմ բոլոր հավանական փող գցողներին:
Հիսուն դրամից ավել գցող չկա, բացի մի երկարաճիտք կոշիկներով աղջկանից, որը հարյուր դրամ է գցում ամեն երկու օրը մեկ:
Այսօր նրա գալու օրն է:
Հենց նրան տեսնում եմ, տրամադրությունս բարձրանում է:
Ահա և նա: Ես միշտ հեռվից եմ նրան նկատում: Այսօր երկար վերարկու է հագել, մազերի ձևն էլ փոխել է, բայց աչքերը նույնն են`բարի, խոր..
Երբ նրան տեսնում եմ, սկսում եմ նույն երգը նվագել.
Պտտվի´ր, պտտվի´ր, կարուսե´լ
Ես քո երգը վաղուց եմ լսել..
Ապրածս տարիները բավարար են  որոշելու, որ նա ինձ համար կարող է լինել միայն ու միայն փող գցող, ուրիշ ոչինչ:
Մոտենում է:
Գիտեմ մոտավոր տեղը, որտեղ հասնելիս բացում է պայուսակը և հենց այդ տեղից էլ սկսվում է իմ `
Պտտվի´ր, պտտվի´ր, կարուսե´լ…

Ոտքերը գժվեցնելու աստիճանի գեղեցիկ են`ստեղծված ոչ թե քայլելու, այլ ցուցահանդեսի համար:
Ինձ մոտ այսօր ոչինչ չի ստացվում` ո´չ երգս, ո´չ նվագս:
Ցուրտ է, շատ ցուրտ:
Աչքերս` կախ, լուռ:
Երևի զրկվում եմ հերթական հարյուր դրամից:
Երկարաճիտք կոշիկները մոտեցան ու կանգնեցին իմ դիմաց:
Վերարկուն երկար է, իսկ շրջազգեստը` գերկարճ, երևի նոր
աձև է:
Չէ´ ,մեկ-մեկ հրաշքներ էլ են լինում:
Գլխարկի մեջ իջան երեք հիսուն դրամանոցներ ու մի նարիջ:
Գլխարկը կարծես լցվեց բերնեբերան:
Հրաշքը լինում է նաև չար, տանջող, քանի որ աչքերս բարձրացնելով` տեսնում եմ նրա կարճ շրջազգեստի տակից հազիվ երևացող
անդրավարտիքի սպիտակ գլխիկը:
-Ցուրտ է, հա՞ :
-Այո´:
Ուզո՞ւմ եք արտասանեմ առանց նվագելու:
-Պետք չէ, ե
՞րբ ես վերջացնում:
-Երևի այսօր էլ չնվագեմ, գնամ:
-Ես ժամը 6-ին էլի այստեղով եմ անցնելու,- հեռանում է դանդաղ`արհամարելով մարդկանց զարմացած հայացքները:
Մ
ոտ տասը րոպեից անցուդարձն ավարտվեց:
Ալարկոտ հավաքում եմ կողքս դրած արհեստական փայտե ոտքս,
իսկ իսկական ոտքս թմրել է: Երբ արհեստական ոտքը տեղավորում էի ցելոֆանե սև տոպրակի մեջ, մետրոյում ծառայություն իրականացնող ոստիկանը ժպտաց:
Ես անհանգիստ հայացքով նայեցի շուրջբոլորս ու համոզվելով, որ
տեսնող չկա, հանգիստ հեռացա: Աստիճաններով բարձրանալիս ուսիցս կախված կիթառը քայլերիս հետ համաչափ օրորվում էր:
Աստիճանների վերջում կամ սկզբում իր <աշխատանքն> էր կատարում մի փոքրիկ մուրացիկ աղջնակ:
Նարիջը մեկնեցի նրան:
Ժպտաց:
-Ա´յն պառավը,- ձեռքով ցույց է տալիս քիչ հեռու նարինջ վաճառող կնոջը,- քսան դրամով կվերցնի:
-Ի´նքդ կեր,- ես նրա ձեռքն են խոթում մի հիսուն դրամանոց:
Համոզված եմ, որ հակառակ իմ մեծ ցանկության` աղջիկը քսան դրամով կվաճառի նարինջը:
Ինչպես
ամեն առավոտ, այսօր էլ կիթառս, ոտքս ու գլխարկը հանձնում եմ լրագրավաճառ ընկերոջս` մինչև հաջորդ առավոտ:
Ամեն անգամ պահ տալուց
ասես կիթառս, ոտքս և գլխարկս ինձ են նայում օտարացած, ասես ոչինչ չգիտենք իրար մասին`չնայած երեքով էլ դարձել են իմ ընկերները`ամեն օր կիսելով ցուրտ օրերիս դառը վարձը:
Այսօր ուրիշ օր է, քիչ ցուրտ, բայց
հավանաբար նշանավոր, չգիտեմ ինչու: Մի՞գուցե սրբի օր է:
Այսօր ես առաջին անգամ ծախսեցի նրա կողմից տված 50 դրամը, մնացածը`4800 դրամը պահում եմ Պ.Սևակի գրքի մեջ:
Չէ ´, հրաշքներ չեն լինում, լինում է միայն վերջ:
Մի
՞գուցե վերջն այսօր է:
Չգիտեմ, ասում են Ս
ուբ Սարգսի օրն է:

* * *
Ժամը 17.45 րոպե
է: Նորից նույն տեղում եմ, առանց <ընկերներիս>, հագուստս էլ` ուրիշ:
Թո´ղ գա:
Ի´նչ լինելու է, թո´ղ այսօր լինի:
Հեռվից մոտենում է  դանդաղ, կարծես լողում է օդում:
Զարմանալը նրա համար չէ, ավելի շատ` ինձ համար:
-Նորի´ց բարև:
Հուսով եմ` նարինջս բուժե՞ց ոտքդ:
-
Կարող եմ սուրճ հյուրասիրել քեզ,- կմկմում եմ ես:
-Անպայմա´ն: Եվ ոչ միայն սուրճ, բայց վճարում եմ ես:
Ծիծաղում եմ: Գրպանումս իր տված փողերն են, եթե նույնիսկ ես վճարեմ, կստացվի, թե ինքն է հյուրասիրում:
Սեղանի շուրջ ծանոթանալուց հետո բացատրում եմ, որ հորս գոյության մասին իմացել եմ վերջերս, որ բավականին գումար է թողել ինձ, որը ստանալու համար մեկ ամիս է մնացել, որ հայրս զբաղվել է մուրացկանությամբ ու ես անգործությունից հայտնվել եմ նման իրավիճակում` ժամանակավորապես:
Ծիծաղում է:
-Գիտեմ:
Ես ապրում եմ հորդ բնակարանի հարևանությամբ, որտեղ հիմա դու ես ապրում: Հորդ մուրացիկ շորերի դիզայնը և փայտե ոտքի գաղափարը իմն է: Նա լավ <դերասան> էր ու այլ կերպ չէր կարող դիմակայել թոշակի անցնելու իրողությանը:
Զարմանալը նրա համար չէ, գուցե ավելի շուտ` ինձ հանար:
Երկար ոտքերով մատուցողուհին բերեց հաշիվը:
Նայում եմ երկար ու…ծիծաղում:
Զարմանալը նաև նրա համար է:
Գումարից ինձ չի հերիքում ընդամենը 20 դրամ:
Ինձ պակասում էր ընդամենը մեկ նարինջ:

Комментариев нет: