вторник, 1 апреля 2014 г.

Երեքնուկներս քո սառը ձեռքում


´ն, հեռախոսի մոտ: Էդ ռաբիզն ո՞վ է:
Աննան նայեց Լիլիթի կողմն ու մոտեցավ սեղանին:
- Ալլո
´, չե՞մ ասել` չզանգես: Ի՞նչ ես ուզում ինձնից: Բաժանվեցինք, էլի՞ չպրծա քեզնից:
Շպրտեց ընկալուչը, վերադարձավ իր տեղը:
- Ա
´ն, ի՞նքն էր:                                                                                                       Լիլիթի հետաքրքրությունն ասես <ԳՐԻՆ ՔԱՐՏ> լինի` սահմաններ չի ճանաչում:
Տրամադրությունն ընկավ,
սուրճի բաժակն էլ կիսատ մնաց:
Դողացող մատներով մի ծխախոտ
վառեց: Հայացքը հեռու էր`դեպի տխուր անցյալ…
***
Քսանմեկը չէր լրացել, երբ փախցր
եցին ինստիտուտի բակից:
Երեք հոգով էին
`երեք ստահակ դեմքեր:
Դեռ մեքենայում մտածում էր, թե ինքը ո՞ր մեկի համար է:
Հետո եկավ հայրը
: Մի քիչ վիճաբանություն: Կանչեցին իրեն: Նայեց հորը, կախեց աչքերը:
Հայրը հասկացավ ամեն ինչ,
բայց ձայնը կոտրված էր`առանց առաջվա հպարտության:
Ինչպես հասցրեց երեք օրվա մեջ
այդպես ծերանալ:
- Մնո
՞ւմ ես,- ինչքան կսկիծ կար այդ երկու բառի մեջ:
Չկարողացավ ձայն հանել,
գլխով ասաց <այո>, լաց եղավ ու դուրս եկավ սենյակից:
Իր հետևից այս անգամ ոչ ոք չեկավ
, ինչպես վերջին երեք օրերի ընթացքում, երբ հնարավոր սկեսուրը ստվերի նման հետևում էր:
- Ուրեմն քեֆ ենք անում
, խնամի´ Գառնիկ: Դու` սյունեցի, ես` սասունցի: Ամեն ինչ նորմալ կլնի,- սկեսրայրը նայեց տանեցերի կողմը ու սկսվեց սեղան գցելու դատարկ արարողությունը:
Աչքերի տակով ուշադիր հետևում էր հորը,
ո´չ մի կտոր չկերավ, ո´չ մի բաժակ չխմեց:
<Մի բարձի ծերանան> բաժակաճառի ժամանակ էլ բաժակը ձեռքից ընկավ սեղանին:
- Չեղավ
, Գառնի´կ ջան, ո´չ ուտում ես, ո´չ խմում, տենց ո՞նց կլնի: Կարո՞ղ է` վատ ընտանիք է ընգել, հլը հարևաններից հարցրա…
- Մի բան եմ խնդրելու
:Աննան պետք է ուսումն ավարտի…
Չհասցրեց մինչև վերջ,
ինչ-որ բան կանգնեց խոսքերի ու մտքերի մեջտեղը, ինչ-որ գրանիտե պատ, որը գլխով կոտրելու բոլոր փորձերը կավարտվեին անարդյունք:
- Բա ո՞նց, խնամի
´ Գառնիկ, խի մենք չե՞նք հասկանում…ձեռքներս էլ հո քարի տակ չի:
Հետո սկսվեցին Հակոբի
` գիշերները տուն չգալու իրար հաջորդող օրերը: Հետո հասկացավ, որ հղի է:  Երբ սենյակն ավլելիս գտավ արյունոտ ներարկիչ, հասկացավ նաև, որ ամուսին կոչվածը անտարբեր չէ թմրամոլության հանդեպ:
Սկսվեցին ամուսնական բարձը արցունքներով թրջ
վող երկար ու անվերջանալի գիշերները…
<Երեխան ծնվելու է
խնդիրներով>` բժշկի խոսքերը վերջնականապես սպանեցին իր երիտասարդությունը, այնքան բաղձալին ստանալու հաճույքը:
Ընդհատեց հղիությունը:
Հակոբի բանտարկվելուց հետո էլ վերադարձավ հայրական տուն,
օրինականացրեց բաժանումը:

* * *
- Աննա´, ի՞նչ եղավ քո հոդվածի վերջաբանը,-  հարցրեց խմբագիրը:
- Չեմ ուզում տեսնել, զզվում եմ,- բղավեց ու հետո հասկացավ, որ պատասխանում էր մտքերին:
- Քեզ ի՞նչ եղավ,- խմբագիրը հանեց ակնոցներն ու գլուխը շարժելով` դուրս եկավ սենյակից:
Զնգաց բջջայինը: Երևի մայրն է: Ժամանակ գտավ:
Աննան պայուսակից հանեց հեռախոսը:
Ժպտաց:
- Վահրա՞մ,  ի՞նչ ես ասում, գտե՞լ են, լու՞րջ: Իհարկե, ուզում եմ, կգա՞ս իմ հետևից: Ինչպե՞ս թե այդտեղ ես: Գնացել ես առանց ի՞նձ: Լա´վ, ինքս կգամ: Վաղը շաբաթ է,կմնանք տատիկիս մոտ, հետո կիրակի երեկոյան կվերադառնանք, չէ՞: Ես էլ եմ համբուրում:
- Ա´ն,ի՞նքն էր:
- Այս անգամ, այո´, ինքն էր:
* * *
 Ամիսներ առաջ էր, որ խմբագիրը մտավ սենյակ, նայեց Աննային ու ասաց, որ Արծվանիկ գյուղի տարածքում`Խուստուփ սարի լանջին` Վահանավանքի բակում հայտնաբերել են Բաղաց մի թագավորի գերեզման:
- Բայց դա ի´մ թեման չէ, Արմինեի…
- Արմինեն փոքր երեխա ունի, ամուսինն էլ թույլ չի տա մի քանի օրով…. Գործուղումդ պատրաստ է, վաղը կարող ես գնալ,- կարճ կտրեց խմբագիրը:
* * *
Վանքի տարածքում աշխատող հնէաբանները ոչինչ չկարողացան բացատրել Աննային: Միայն ցույց տվեցին դեռ ամբողջությամբ չպեղած մի տապան, որի վրա հազիվ էր երևում մի տող. <Սյունե>:
- Մորքո´ւր, Տեր Վահրամի´ն հարցրու, հրե´ն`ծառի տակ,- ասաց մի փոքրիկ տղա`երևի մոտակա գյուղից, որ օգնում էր հնէաբաններին:
Հաստ փորով, մազակալած դեմքով, գուլպաներից քրտնքահոտ եկող հոգևորականի փոխարեն ծառի մոտ կանգնած` Աննային դիմավորեց բավականին հաճելի արտաքինով հասակակից մի մարդ:
Սքեմի տակից երևում էին կապույտ ջինսն ու հավանաբար`  իտալական կոշիկները:
Ծառի ստվերում բավականին հով էր, իսկ քահանայի բարիտոնը հաճելի շոյանքով սկսել  էր իր ճանապարհը` ականջից դեպի Աննայի սիրտը:
Երկու օր Աննան գրառում էր աղանդավոր աղջկա ու երիտասարդ թագավորի տխուր սիրո պատմությունը:
-…Բաղաց երիտասարդ, գեղեցիկ Սենեքերիմ թագավորը սիրահարվել էր Սյունե անունով մի աղանդասեր աղջկա, որի հորն աղանդավոր լինելու համար թագավորը սպանել էր: Բայց Սյունեն էլ էր սիրում թագավորին:
…Թագավորն Անիի Ապիրատյան գահընկեց քագավորի և Գանձակի Էմիր Փաթլունի կողմից դավադրաբար սպանվում է:
… Չորթմանի հրամանով Սյունեի աչքերը հանում են..
…Գրիգոր եպիսկոպոսի կողմից էլ Սյունեն է սպանվում թագավորի գերեզմանի վրա:
Հիմա դեռ պարզ չէ` սա թագավո՞րի, թե՞ Սյունեի գերեզմանն է: Դեռ պետք է պեղեն,- ավարտեց Տեր Վահրամը:
- Ինչ տխուր պատմություն է,- Աննայի աչքերը թաց էին:
- Դու ի՞նչ ծաղիկներ ես սիրում: Երևի վարդեր`մուգ կարմիր:
Աննան ծիծաղեց.
- Վարդերը փշոտ են, կարմիր վարդերն էլ` արյան գույնի: Ես երեքնուկներ եմ սիրում…
- Ես էլ եմ Երևանից գործուղված այստեղ: Հանդիպե՞նք Երևանում, հոդվածի համար կպատմեմ ավելի մանրամասն: Բջջային ունես, չէ՞:
- Դեմ չեմ,իսկ հիմա պետք է գնամ:
Իջավ բարձունքից: Աչքերով ազատ մեքենա էր փնտրում:
Մոտեցավ մի կարմիր <Ժիգուլու>: Վարորդի դեմքը ծանոթ թվաց:
Լսեց.
- Երևա՞ն եք գնում: Մի հոգու տեղ կա:
* * *
Հանդիպումները դարձան հաճախակի, իմաստալից:
Վահրամն ապրում էր ծեր մոր հետ: Բաժանված էր կնոջից, երեխա չուներ: Կինը բուժվելու նպատակով գնացել էր Ամերիկա ու հիմնավորվել:
Վահրամին խնդրել էր, որ սքեմով երբեք իրեն չդիմավորի աշխատանքից դուրս գալիս:
Մի անգամ էլ մի լավ ծիծաղեցին, երբ Վահրամի առաջարկից հետո Աննան ասաց, թե չի ցանկանում, որ խմբագրությունում ասեն կամ հոդվածների տակ գրվի` <Տերտերակին>:

* * *
- Ա´ն, ո՞ւր ես մտքերով: Աշխատանքը վերջացավ, դուրս ենք գալիս:
Խմբագրության մուտքի մոտ մի կարմիր <Ժիգուլի> էր կանգնած:
Մեքենայից իջավ ու ոսկե ատամները շողացնելով` դեպի Աննան մոտեցավ Հակոբը:
Լիլիթի թևը մտած Աննան ձեռքը հետ քաշեց:
- Խոսալու բան կա:
Աննան նայեց նարնջագույն <ծիծակ> կոշիկներին: Չէր ուզում, բայց նայեց ոչինչ չարտահայտող դեմքին..
- Դու ի՞նչ է, ինքնասիրություն չունե՞ս: Ի՞նչ ես ուզում ինձնից:
- Ընկերներս բերդում ինձ գրել էին, որ հայտնվել ա մի կոտոշ…
- Դու վաղուց չկաս իմ կյանքում, զզվա´նք:
- Կսպանեմ քեզ էլ, դրան էլ, հասկացա՞ր:
Կարմիր <Ժիգուլին> ազդանշան տվեց:
- Գալիս եմ,-նետեց ատամների արանքից Հակոբը,  թքեց ասֆալտին ու հեռացավ:

* * *
Տաքսու մեջ Աննան փորձում էր կարդալ իր հոդվածի նախաբանը, իսկ վարորդը, որն  ամբողջ Եվրոպան գիտեր, մի քանի տուն էր ունեցել Էմիրաթներում, իր շատախոսությամբ անընդհատ կտրում էր մտքի թելը:
<Սյունիք`Բաղաց աշխարհ:
Արյան ծարավ հողն իմ նախնյաց…
Հեթանոս Բաղաց հին երգերը նվիրված Հայոց հին Աստվածներին չկարողացան պահպանել նրանց…
Ծերացած Հեթանոս Աստվածները ոչնչացվեցին խաչապաշտ Սյունյաց այրերի կողմից…>

* * *
Տեղ հասավ կեսօրին:
Սարալանջի տակ սովորականից շատ մեքենաներ կային, նաև` ոստիկանության:
<Գանձ են գտել գերեզմանում>,- անցավ Աննայի մտքով, և բարձրացավ վերև:
Պեղվող գերեզմանը շրջապատված էր մարդկանցով:
Վահրամը չէր երևում:
Մի կերպ հրելով` մոտեցավ:
Գերեզմանաքարին բերանքսիվայր մի քահան էր ընկած:
Սքեմը պատռված էր, երևում էին կապույտ ջինսն ու կոշիկները:
Մուգ կարմիր արյունը քարից ծորացել էր ու կաթիլ առ կաթիլ ընկել հողի վրա, այն հողի, որն այդքան արյուն տեսնելուց երևի դեռ չէր կշտացել:
Ձախ ձեռքի` կախված մատներում արնաշաղախ երեքնուկներ էին…

* * *
Քիչ հեռվում մի փոքրիկ տղա ոստիկաններին պատմում էր…
- Գնացել էի գյուղ` Տեր հոր համար լավաշ բերելու…. Մ
ի կարմիր <Ժիգուլի> էր իջնում, հեռվից համարը չտեսա…


Комментариев нет: