Աշխարհում
գոյություն ունեցող ամենազզվելի բաները գլխումս խառնվել են իրար: Ու հենց վեր կենամ տեղիցս,
խառնվելու են նաև ոտքերս` խառնելով քայլերս:
Գիտեմ, որ դրանից ոտքերս անտանելի ծիծաղելու են ու ծիծաղից ծալվեն, ընկնեն` գցելով նաև ինձ:
Երբեք չպետք է երես տալ: Դե, առավոտյան ես ոտքերիս անվանեցի անսասան Ատլանտներ, իսկ հիմա, ընդամենը երկու հոգով խմած շիշ ու կես օղին ինչ էր, որ տարիներով թեթևատլետիկայի մարզադաշտում մարզված ոտքերս չեն դիմանում:
Իսկ այստեղ` մետրոյում հով է: Ավելի լավ եմ շնչում, բացի այդ էլ` սուր ու քիթ գրգռող ինչ-որ անուշ հոտ եմ զգում:
Անուշ հոտով աղջիկն իմ աջ կողքն է նստած: Երևում են միայն ձախ ականջից կախված երկու փոքրիկ շղթաները: Շղթա կա նաև պարանոցին:
-Արդեն քանի տարի է, պայքարում ենք շղթաներից ազատվելու համար, իսկ ոմանք փաթաթվում են շղթաներով,- կիսաձայն մրթմրթում եմ ու զգում, որ ստացվեց. գրավեցի ուշադրությունը:
-Ձեզ ի՞նչ է պետք,- նրա խիստ թվացող հայացքում տեսնում եմ, որ կատակս դուր եկավ:
-Օգնե´ք իջնել <Երիտասարդական> կայարանում: Առանց Ձեր օգնության չեմ կարող ազատվել Ձեզանից:
-Առաջներում ժամն էին հարցնում, հետո` անունը: Իսկ Ձեզ մի քիչ ուշ չէ՞ <Երիտասարդականում> իջնելը:
Սկզբից չհասկացա, բայց հետո... Ա~, սուր աչք է: Տեսնես քանի՞ տարեկանի տեղ է ինձ դնում: Իսկ ընդհանրապես սպորտային լեզվով` դա նոկաուտ է, ու մինչ <դատավորը> մինչև տասը կհաշվեր, ես հասցրեցի.
-Դե, իմ տարիքի մետրոյի կայարան կոմունիստները չհասցրին կառուցել, ես էլ ստիպված` <Երիտասարդականում> եմ իջնում:
Գլուխը շրջեց:
Ձախ կողքս նստած ծերուկը սովորականից քիչ բարձր ձայնով հարցնում է.
-Տղա´ ջան, էդ դիմացն ի՞նչ ռեկլամ ա :

Նայում եմ վագոնի
ապակու ներսի կողմից կպցրած գովազդ-պաստառին ու ինձ թվում է` վագոնի բոլոր ուղևորներն այդ կողմն են նայում:
Կանանց միջադիրների գովազդ է: Դե´, ե´կ ու բացատրի´ր:
Բոլորը նայում են ինձ, սպասում...
Դիմացս նստած երկու ուսանողուհիները քչփչում են ու ցածր ծիծաղում:
-Պեչենու ռեկլամ է, հայրի´կ,- որոշեցի ես:
-Հա~, օգնությա՞ն,- ավելի բարձր հարցնում է ծերուկը` չնկատելով վագոնում ծնված բազմաթիվ ժպիտներն ու ցածր ծիծաղը:
-Չէ, բուժօգնության,-դերի մեջ եմ մտնում ես ու անկեղծ ուզում, որ ծերուկն էլի հարցեր տա:
-Երևի շաքարախտով հիվանդների համար է: Ինձ չէ, բայց կնոջս պետք կգա:
Հայացքս դառնում է հաղթական: Նայում եմ ձախ, իսկ վագոնում եղածները`ինձ:
-Չեմ սիրում ցինիկներին,- բայց ժպտում է` միտքը կիսատ թողնելով:
-Ես ցինիկ չեմ, ես դերասան եմ:
-Եվ քանի՞ դեր եք խաղացել:
-Մեկ, բայց ամենա-ամենա գլխավորը` <Քաոս>-ում` Մարկոս Աղա Ալիմյանի դերը: Ուղիղ երկու րոպե բեմում մահանում էի:
-Դուք երբևիցե լուրջ լինու՞մ եք:
-Այո, երբ խմած չեմ լինում:
-Կօգնեմ ազատվել ինձանից:
-Որպես բարեկամության նշան` իջնենք մետրոյի <Բարեկամություն> կանգառում:
Ձայն չկա և չի էլ կարող լինել, քանի որ ուրիշ կանգառ չի մնում:
Իմ բոլոր գլխապտույտ ձեռնարկումները` ուղիղ կանգնելուն միտված, պսակվեցին հաջողությամբ: Վագոնից դուրս եկա նրա հետևից:
-Ես մորս մոտ եմ գնում, կուղեկցե´ս, ու լո´ւրջ կպահես քեզ, պայմանավորվեցի՞նք:
Նրա հրամայական ու միանգամից <դու>-ի անցնելը հաճելի էր ինձ:
Հետաքրքիր է, ինչո՞ւ բանակում հրամանատարները կանայք չեն.
<Ա´ջ, ձա´խ, հետ դա´րձ, պառկե´լ, տա´ր, բե´ր> հրամանները մեծ հաճույքով կկատարվեին:
Ես դերասան չեմ, կատակեցի իհարկե: Ես զինվորական եմ: Բայց արդեն ուշ է:
-Կարո՞ղ ես խաղալ ինձ սիրահարվածի դեր,- ձեռքի մեծ պայուսակը ինձ տալով` հարցնում է նա:
-Ինչու՞ խաղալ, կարող եմ...
-Արա´ ինչ որ ասում եմ, հակառակ դեպքում` կօգնեմ ազատվել ինձանից:
Ձայն չեմ հանում:
Երթուղային տաքսիում նստելու տեղ չկա: Կիպ կպած ենք գնում, ու ես զգում եմ նրա ձիգ մարմնի հաճելի հպումը, շնչառությունը ականջիս:
Մոտենում ենք Հանրապետական հիվանդանոցին, բարձրանում աստիճաններով:
-Եկա՞ր, Ալի´ս ջան,- անկողնում պառկած մոմը կարծես կենդանացավ:
Այդ գույնի մաշկ ես երբեք չէի տեսել:
Ուրեմն անունն Ալիսա է, մինչև հիմա չեմ էլ հարցրել:
Ալիսան մոտեցավ մորն ու համբուրեց:
-Մա´մ, խոսք էի տվել, բերել եմ: Սա իմ ընկերն է, որի մասին անընդհատ հարցնում ես:
-Մո´տ արի, տղա´ ջան, Արման, չէ՞:
Գլխով եմ անում, խմածությունիցս հետք չի մնացել անգամ, և ես Արմանը չեմ:
-Ալի´ս ջան, լավ տղա է երևում, չէի հավատում, որ քո բնավորությամբ կարող ես ընկեր ունենալ: Հիմա հանգիստ կարող եմ այն աշխարհ գնալ:
-Լա´վ էլի, մա´մ,- Ալիսան սկսում է փոքրիկ սեղանին շարել բերած ուտելիքները:
-Ալի´ս ջան, այսօր մնալու ես, չէ՞: Շորդ փոխի´ր, կճմրթես:
Մոր ստուգող հա՞րց, թե՞...
Օդը կարծես էլեկտրականացավ: Հիվանդասենյակում նույնիսկ զուգարան չկա, հետաքրքիր է, որտե՞ղ է փոխելու շորը:
Իմ ու Ալիսայի հայցքները հանդիպեցին:
Քայլ եմ անում դուրս գնալու ու համոզված չեմ, որ կվերադառնամ: Վերջին օրերն ապրող մարդուն չեն խաբում, սրբապղծություն է:
-Դե լա´վ, Արմա´ն ջան, ի՞նչ ես ընկել ձևականությունների հետևից, ես կռահեցի ձեր հարաբերությունները:
Իմ ու Ալիսայի հայցքները նորից հանդիպեցին: Իմ հեգնական ժպիտը, և տատանման ընդամենը մեկ վայրկյան, ու...
Ալիսան մնաց ներքնազգեստով:
Խոսում եմ մոր հետ, բայց չեմ կարողանում չնայել Ալիսայի կողմը: Նայում եմ աչքի պոչով: Հանգիստ ու համաչափ շարժումներով նրա կիսամերկ մարմինը ծածկվում է մի ուրիշ շրջազգեստով: Բաղձալին թաքնվեց բաց շագանակագույնի տակ:
-Մա´մ, ես այս գիշեր մնում եմ քեզ մոտ, հիմա գրեմ ներարկման ժամերը, իսկ Արմանը շտապում է :
Ես հրաժեշտ եմ տալիս, ցանկանում առողջություն, համոզված, որ վերջին անգամ եմ տեսնելու այս բարի աչքերով կնոջը:
Ալիսայի մոր ավելի ջերմ համբույրը կարծես մի սպի է թողնում այտիս, չերևացող, բայց գոյություն ունեցող սպի: Սպի, որը դեռ երկար շարունակություն է ունենալու, այտիցս մինչև սիրտ, սրտիցս մինչև հոգիս...
Դռների մեջ Ալիսան իմ ձեռքն է խոթում թղթի մի կտոր ու փակում հիվանդասենյակի դուռը:
Հեռախոսի համար է:
Նայում եմ, հեշտ հիշվող համար:
Դառնացած շպրտում եմ մի կողմ:
Միևնույն է` կհիշեմ համարը: Կհիշեմ նրա մոր աչքերում կուտակված հավատը: Միգուցե հենց այդ հավատն էլ ստիպի ինձ զանգելու:
Կզանգահարեմ, կասեմ.
-Բարև´, Ալիսա´:
Ինքն էլ երևի կասի.
-Բարև´, ո՞վ է:
Այ այստեղ արդեն չգիտեմ ինչ պետք է ասեմ. Խաչիկը, Վարդանը, Վահագը, Արամը...
Ես չեմ ուզում Արման լինեմ:
Բայց...ո՞վ եմ ես...

Комментариев нет:
Отправить комментарий