Դու ՄԱՐԴ ես
ծնված թռչելու համար,
բայց դու սողում ես սպիտակ, կապույտ կամ
սև Մերսեդեսների դռներից ներս ու մոտենում Բանկ կոչված դժոխքի
դռներին…
Դու ՄԱՐԴ ես
ծնված թռչելու համար, բայց թևերդ կեղտոտված են սև
զգացմունքներով,
որոնք փոշիացրել են այնքան բարիք…
Դե ուրեմն սողա,
սպասիր որ ինչ որ մեկը քեզ ձեռք կմեկնի, կմեկնի՞ արդյոք…
Լուսնի շողերը ստիպված են մտնում քո տուն
ու հանգչում բյուրեղապակյա ծաղկամանի եզրին…
Մոտեցիր ծաղկամանին քանի դեռ Աստված քնած է…
Վերցրու, ծաղկամանը
հարվածիր հատակին, թող կոտրվեն
ու բյուրեղապակյա բազմաթիվ կտորներին լինեն բազմաթիվ շողեր…
թող թվա որ մի ամբողջ լուսին է այցելել քեզ…
Լսում ես ինձ ու մոտենում ծաղկամանին,
բայց դու սովորության համաձայն սողալով ես մոտենում…
Դու ՄԱՐԴ ես
ծնված թռչելու համար, բայց դու սողում ես…
Комментариев нет:
Отправить комментарий