* * *
Ճակատագի´ր իմ,
Քե´զ
ապավինել՝
Հավատացել եմ գոյությանը
քո,
Բայց կարոտներս
Արդեն ծերացել,
Ու ծնկել են քո ճանկերի
ներքո:
Ճակատագի´ր իմ,
Բա´խտ իմ
անարժան,
Վազվզում եմ քո փողոցներով
ցած,
Վախով նայում եմ
Աչքերիդ դաժան,
Ուսերիս վրա թախիծս բարձած:
Ճակատագի´ր իմ,
Հույսի´ս
սպանդանոց ,
Նորի´ց եմ
ճեղքում քո կուրծքը մրմունջ,
Նորի´ց եմ
փորձում
Գտնել նոր փողոց,
Որտեղ ծխում է դեռ մի
սուրբ անուրջ:
Ճակատագի´ր իմ,
Բա´խտ իմ
դիվահար,
Քո ճանապարհը վերջ ունի՞ արդյոք,
Սկիզբը ես գիտեմ՝
Ցա´վ էր ինձ համար,
Ու երկա~ր երկա~ր կսկիծ էր
մորմոք:
Ճակատագի´ր իմ,
Իմ երա´զ մրսած
,
Թափառո´ ղ կարոտ,
Հո´գս ուրվագծված,
Ես ինչպե՞ս քնեմ, երբ դեռ
վազում եմ ,
Երբ խարխափում եմ,
Սայթաքում եմ քո թանձր
մշուշում,
Չգրված տողս էլ արև է հուշում:
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий