« Կարող եմ կյանքում ես շա՜տ բան
անել,
Բայց անկարող եմ ինձանից վանել
Իմ երկվորյակին՝
Անկեղծությո՛ւնը: »
Պ.Սևակ
Պատուհանից ներս սողոսկած արևի արկած փնտրող մի շող փլվեց նրա մերկ ուսերին:
Ուսերից փայլը տարածվեց ամբողջ սենյակով մեկ:
Արևի այդ շողը, որը հազարավոր կիլոմետրեր էր անցել, գտավ մեկ
ուրիշ «արև» ու կատաղելու աստիճան բարկացրեց աչքերիս:
Բարկացան նաև շուրթերս ու անցնելով ոչ պակաս տարածություն քան
արևի շողն էր անցել հպվեցին նրա ուսերին:
- Դու չե՛ս լսում ինձ, չե՛ս պատասխանում հարցերիս, թո՛ղ,
բավական է համբուրես:
- Լսում եմ, ասա՛, ի՞նչ էիր հարցնում:
- Մի ժամ է խոսում եմ:
- Դե ասա, լսում եմ:
- Ասում եմ, ի՞նչ լավ կլիներ այսպես պառկած մնայինք, մի ամբողջ
հավերժություն:
- Ի՞սկ ձմեռը, կմրսեինք…այսպես…
- Ավելի լավ էր երբ լռում էիր, լռի՛ր խնդրում եմ:
Լռում եմ, ի՞նչ արած, սիրո՜ւմ եմ…
… Արևի լկստված շողը չափ ու սահմանն անցած շարունակում էր իր
արշավանքը նրա կիսամերկ մարմնի վրայով:
Խանդը աչքերիս մեջ բամբասանքի արագությամբ պտտվում էր ու դուրս
գալու ճանապարհ էր որոնում:
- Լռիր, մի բան էլ հարցնե՞մ…
Լռում եմ, ի՞նչ արած,
սիրո՜ւմ եմ…
Комментариев нет:
Отправить комментарий