* * *
Պատուհանից ինձ նայում է քո դեմքը՝
Սպիտա՜կ, թափանցի՜կ, առանց աչքերի ու շուրթերի…
Դեմքդ վարագուրում են մազերդ…
Ձեռքերդ խաչել ես կրծքիդ,
ոտքերդ ծալապատիկ,
աջ ուսդ առաջվա նման բաց չէ…
Իմ մերկացած նյարդերից մեկը
ճակատիցդ ձգվում է մինչև ոտքերիդ մատներն ու
ջղաձիգ կծկումներով թպրտում…
խանգարում է համբուրել պատկերդ…
Դու – պատկերդ, մազերիդ միջից նայում ես
իմ հայելուն՝ ծաղկեփնջերի մի ամբողջ հավաքածու…
Նայում ես ինքդ քեզ…
Քո ծիծաղը մոտակա խաչմերուկից հասնում է ինձ…
Բառե՜րդ…
- Դե, ի՞նչ, սպառվեցի՞ր, իսկ ասո՜ւմ էիր…
Ժպիտդ չի երևում, բայց ես զգում եմ նրա բույրը –
Բույր ժպիտի…
Դա այն ջերմ շղարշն է,
երբ փաթաթվում էր ինձ ու տանո՜ւմ, տանո՜ւմ…
- Սպառվեցի՜ր, սպառվեցի՜ր, , իսկ ասո՜ւմ էիր…
Մոտենում եմ ապակուն, շուրթերով հպվում ու անկարող զսպել ինքս ինձ ցածրաձայն
շշնջում.
-
Ես համբուրում եմ քո ամեն մի բա՜ռը…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий