* * *
Զայրացե՛լ
է,
Ցնծացե՜լ է,
Դառնացե՜լ
է,
Հասկացե՛լ
է, որ
Հասկակալե՜լ
է…
Հիմա մի քիչ
վշտացե՜լ է,
Գուցե սերս ծերացե՞լ
է …
Սերը
ծերացա՞ծ, չի՛ լինում այդպես,
Այն միշտ էլ
թա՜րմ է՝
Ցողի նման
վաղորդյան,
Նույնիսկ,
երբ որ ձյունն է ծածկում
Տարիներդ և
Մարմինդ
հուրհրան…
Զայրացե՛լ
է,
Ցնծացե՜լ է,
Դառնացե՜լ
է,
Հասկացե՛լ
է, որ
Հասկակալե՜լ
է…
Հայտնաբերել
է մի Նոր մոլորակ,
Գտել իր
տարրերը,
Գույնե՜րը,
Ձևե՜րը,
Ապրելո՛ւ…
Ապրեցնելո՜ւ…իրավունք
ունեցող
Սերը
ստեղծագործ …
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий