ԱԴԱՄ - Աստծո Դեմքով Արարված Մարդ
ԵՎԱ - Երևակայությունից Վեր Արարած
Ձեռքը
հղկում
էր
ներսից
ու
դրսից,
Ձեռքն
Արարում էր ու օրն
էր
ուրբաթ,
Ու
շունչ
էր
առնում
արարիչ
ձեռքից,
Կենդանանում
էր
մի
նոր, մի
նոր
Բան:
Ձեռքը
լավ գիտեր, որ այդ խառնուրդից
Ինքը
կարարի, գուցե տեսքով այլ
Ձեռքը
լավ գիտեր, որ շիկահողից
Կծնվի
ինքը`անունը Ադամ:
................................................................
Կերտված
արձանը գեղեցիկ էր շատ,
Բայց
քիչ էր նման իրեն ստեղծողին,
Կավամանում
էլ ավելացավ կավ,
Ի՞նչ
պետք է անի կավի կտորին:
Անցել
էր ուղիղ երկու ժամ ու կես,
Կավը
դարձել էր մի քիչ կամակոր:
Տիրոջ
ուղեղում մի նոր միտք ծնվեց
Ու
ձեռքը նորից սկսեց մի նոր գործ:
Հղկում
էր կավը, բայց միայն դրսից,
(Ներսից
հղկելու ժամանակ չկար)
Ու
հապշտապ հղկված կավի կտորից
Արարվեց
մի նոր գեղեցիկ արձան:
Ու
ժամն էր արդեն, գրված է այդպես,
Բոլոր
սրբազան էջերում գրքի,
Որ
տիրոջ կամքով, ձեռքով արարվեց
Երկու
արձանիկ`տղամարդ ու կին:
Եվ
առաջինը խոսեց այր-մարդը
Թե
ո՞վ է ինքը ի՞նչ պետք է անի,
-
Այսուհետ դու ես բնության զարդը,
Այսուհետ
դա է օրենքն աշխարհի:
Դու
նախահայր ես, անունդ՝ Ադամ
Դու՛
ես, որ սկիզբն ես մեծ Տիեզերքի
Ու
ամեն թռչուն ու ամեն գազան,
Քո՛
առջև պետք է գլուխ խոնարհի:
Տերն աչքի տակով նայեց մյուսին,
<Հրաշք մարմին է,փոթորիկ ու հուր,
Ես ցավ կերտեցի Ադամի ուսին,
Շատ
կատարյալ է, շտապեցի իզուր>:
- Իսկ ե՞ս, ո՞վ
եմ
ես
Մեծ տիեզերքում,
Եվ
ո՞վ
պետք
է
ինձ
գլուխ
խոնարհի,
Ինձ
չթողեցիք ոչինչ աշխարհում
Թող
որ Ադամն էլ հենց ինձ խոնարհվի:
Ուրեմն
այսպես, թե նա Ադամ է
Ես
էլ կլինեմ Ադամի Մադամ,
Հոգնեցի արդեն ու բավական է
Գլուխս է ցավում քնելու գնամ:
Ու
օրօրվելով ինչպես մի եղեգ
Անցավ
այրերի մեջտեղով հպարտ
Դրախտի
այգում լուսեղեն ու մերկ
Քնեց
թզենու հսկա ճյուղի տակ:
Ձեռքը թափ տվեց Տերը զայրացած
Ձեռքից
պոկվեցին կավե զույգ գնդիկ:
Մեկը
սիրելու շնչով էր լցված
Մյուսը
սիրվելու շնչով հագեցած:
Սիրելու
շնչով լցված գնդիկը
Թռավ
Ադամի կողոսկրին կպավ,
Սիրվելու շնչով լցված գնդիկը
Եղեգների
մեջ ընկավ ու կորավ:
Ադամը
կողին զգաց մի սուր ցավ,
Քաշեց ու փորձեց իր կողը պոկել,
Տերը, որ Տեր էր նա էլ զարմացավ
Չէ՞ որ նա այդպես չէր նախատեսել:
Իր պոկած կողը բռնած ձախ ձեռքով
Ադամը վազեց եղեգնուտը խիտ,
Կռացավ փորձեց սիրվելու շնչով
Անպայման գտնել կավե գնդիկին:
… Ու խեղճ Ադամը արցունքն աչքերին,
Եղեգների մեջ Տիրոջ դրախտում,
Սիրվելու շնչով կավե կտորին,
Դեռ մինչև օրս, փնտրում չի գտնում:
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий