Արի՛
Անտարբերությո՜ւն խաղանք,
Կյա՜նք,
Ես լինեմ
մանո՜ւկ,
Դու՝
փորձված վհո՛ւկ, կամ մի պառավ կին,
Միայն խնդրո՜ւմ
եմ եղիր մի քիչ զգո՜ւյշ,
Որ
չարյունոտես նորից իմ հոգին…
Անտարբե՜ր
եղիր, բայց մի՛ կերակրիր
Խաղերով քո
սին,
Մի՛ փորձիր
կրկին իմ հին ցավերը
Դնել իմ
ուսին,
Ջնջի՛ր
ճակատիս խարանված մերժումդ:
Ես էլ
կլինեմ անտարբեր մի քիչ՝
Չե՛մ ծաղրի
տարի՜քդ
Չե՛մ տա
անունդ…
Արի՜
Անտարբերություն խաղանք, Կյա՜նք,
Զբաղվենք մի
բանով, ու գուցե այդպես
Իրար մոռանանք…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий