* * *
Հավատո՞ւմ
եք, որ սիրտս այնքան է տա՜ք,
Որ կտաքացնի
ճնճղուկների մի ամբողջ երամ,
Այնինչ ձմռանը
պատուհանիս տակ
Ո՛չ ծլվլոց
է լսվում և ո՛չ էլ խնդրանք…
Մի՞թե
ձմռանը սիրտս էլ է սառչում
Քո
խորհրդավոր լռության նման,
Տխրության
խունկն է միալար ծխո՜ւմ
Ու երազներս
անում ցիրուցան:
Եթե այդպես
է՝ ատում եմ ձմեռը,
Նրա
խստաշունչ ձեռքը կիսափակ,
Գարո՜ւն եմ
ուզում, որ ճնճղուկները
Անվերջ
ծլվլան պատուհանիս տակ:
… Ես
հասկանում եմ ծտերի լեզուն,
(Աստվա՜ծ իմ,
այս ի՞նչքան լեզուներ կան)
Բայց չեմ
հասկանում ո՛չ ինձ ո՛չ Աստծուն
Եվ ի՞նչու է
միշտ պատուհանս փակ…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий