* * *
Ո՞ւր են
գնում արդյոք
Օրերը մեր
կորցրած,
Ախր ինչո՞ւ
այսպես
Անտարբեր
դարձանք…
Կորցրած
օրերի պես-
Կորցրեցի՜նք
մեզ,
Չներեցինք
իրար ո՛չ շփոթվածություն
Ո՛չ էլ
երկմտանք,
Ախր ինչո՞ւ
այսպես
Անտարբեր
դարձանք…
Չէ՞ որ ամեն
խնդիր,
Ամեն
հանգույց ու հարց ունի պատասխան,
Ի՞նչ
պատահեց մեզ,
որ
կանգնեցինք հանկարծ…
Կյանքի
վայրի ռի՛թմը – կյա՛նքը կարճացրեց,
Լուծո՜ւմ
չգտանք…
Արև չտեսած
ծաղիկների պես
Կորանք
անսահմանության
սահմանների
մեջ:
Չիմացանք
խոնարհվենք հողի՞ն թե՞ ձգվենք վերև,
Ախր ինչո՞ւ
այսպես
Դարձանք անտարբեր
…
Մեր
ափերում՝ ճերմակ թախիծ,
Կարոտներ՝
կաղապարով մութ…
Մեր
Համբերությունը
Դարձավ
սովորույթ…
Ո՞ւր են
գնում արդյոք
Օրերը մեր
կորցրած,
Ախր ինչո՞ւ
այսպես
Անտարբեր
դարձանք…
Ս.Ումառ-Հարությունյան
13.06.2015
թ.
Երևան
Комментариев нет:
Отправить комментарий