* * *
Երբ մտնում
ես տուն
(Հարազատ մի
բան)
Վառում ես
լույսը
(Լույսը չի
կարող սպանել լռությանը)
Ու մի
կարծես այլ տեսակի լռություն
Քեզ բարևում
է իր բառերով
Նայում ես
հայելուն՝
Դու մենակ
չես՝ քեզ հետ ես ինքդ
Էլ ի՞նչ
մենություն
Դու ես,
լույսը, հայելուց մի հայացք քեզ նայող
Եվ
Ինչ-որ տեղ
թաքնվելու փորձ անող
Ճշմարտությունը
–
Աչքիդ բիբի
մեջ
* * *
Մանկամիտ են
եղել
Քո բոլոր
պատկերացումները պատռելու մասին-
Պատռել էջ,
Օրագիր,
Սիրտ,
Դուր չեկող
շրջազգեստ…
Հետո՞
…Էությունդ
պատռվելուց հետո հասկացել ես, որ
Մանկամիտ են
եղել
Քո բոլոր
պատկերացումները
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий