Ի՞նչպես
պատահեց, որ հայտնվեցիր
Իմ հենց ա՜յն
ժամին, երբ ձեռքերս պարզած
Փորձ էի
անում ամպի մի կտոր պոկել
Երկնքից…
Պատահականությո՞ւնն
էր իր
Պատահական
լինելուց ձանձրացե՞լ,
Անգործ
լինելուց թանձրացե՞լ,
Թե մի
ինչ-որ անհայտ երևույթ էր
Իր կրակե
անթևիկով
Գլուխ բարձրացրել…
Հայտնվեցի՜ր
ու
Օրհնյալ
լինի հայտնությո՜ւնդ…
Բայց ինձ բո՛ց
չէր պետք քաղել երկնքից,
Որ կուլ տա՛մ,
այրվե՜մ,
Այլ անշե՜ջ
կրակ,
Որ ոտքերիս
տակ
Զգամ
ջերմությունդ ու առաջ քայլեմ…
…Դեպի
ամպերը
Բա՜րձր,
բայց հասանելի
Գեղեցիկ՝
չափի մեջ,
Ամպե՜րը…
որոնց
սիրում եմ բոլորից էլ շա՜տ,
Որոնց
հպվելիս ինքս կորցնում եմ ի՜նձ
Ու
հիացմունքից դառնում ամպապա՛շտ…
Օրհնյալ
լինի հայտնությո՜ւնդ, այն
Աննյութեղեն
կառույցից, երբ
Փորձ էի
անում ամպի մի կտոր պոկել
Երկնքից…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий