* * *
Երբ աշխարհը
խե՛լքն է գցում
Ու քո դռնով
դուրս գալիս,
Նա քեզնի՛ց չի հեռանում
Նա փախչում է իրենից:
Դու մնում ես առանց աշխա՜րհ
Թախիծի խորթ ձեռքերում,
Եկեղեցու ներսի նման
Խորհրդավոր ու տխուր:
Օրե՛րդ ես հիշում անցած,
Ապրո՛ւմ ես հին օրերով
Ու վարգո՜ւմ են աչքիդ առաջ
Ինչ-որ ձիեր խելացնոր:
Անսա՜նձ, անթա՜մբ մի քիչ
խելա՛ռ
Երամակն իր ոտքերով
Տրորում է սիրտդ հպարտ ու
Երազներդ բոլոր…
…Երբ ետ չի՛ գալիս աշխարհդ,
Ի՛նքդ ես թռչո՜ւմ նրա մոտ,
Դա՛ է վերջին ճանապարհդ
Եթերայի՜ն ու ցավոտ…
Комментариев нет:
Отправить комментарий