*
- Բարև տղա՜ս, բարև՜,
Կներես, որ այսպես ստացվեց,
Որ հիմա քո կողքին չեմ, գրկե՜մ, համբուրե՜մ:
Դու լա՞վ ես:
- Բարև, մա՛մ, լա՛վ եմ:
- Մի բան կերե՞լ ես:
- Այո՛, կերել եմ:
- Դպրոցում հո՞ չեն նեղացնում:
- Հայրիկից վախենում են:
- Հայրդ ի՞նչպես է, խորթ մա՞յրդ:
- Լա՛վ են, ի՞նչ կա:
- Կարոտե՜լ եմ, կերևա՞ս:
- Լավ մա՛մ, ժամանակ չկա՛…
*
- Բարև տղա՜ս, լա՞վ ես:
- Լա՛վ:
- Լսել եմ
բժի՞շկ ես դառնալու,
Ինստիտուտում
գործերդ լա՞վ են:
- Լա՛վ
են,մամ:
- Հիվանդ չե՞ս,
կարոտե՜լ եմ:
- Նորմա՛լ
եմ, մամ:
- Հա՞յրդ
- Լա՛վ է, ի՞նչ
կա:
- Կարոտե՜լ եմ,
կերևա՞ս:
- Լավ մա՛մ, ժամանակ չկա՛…
*
- Բարև տղա՜ս, շնորհավորո՜ւմ եմ,
- Բարև տղա՜ս, շնորհավորո՜ւմ եմ,
Ապրե՛ս, որ
հորդ անունն ես դրել:
Շատ
կցանկանայի գրկել առաջնեկիդ:
Առո՞ղջ է:
- Հա՛, մամ,
նորմա՛լ:
- Կի՞նդ, հա՞յրդ:
- Լա՛վ են:
- Մի բան
կերե՞լ ես:
Կարոտե՜լ եմ, կերևա՞ս:
- Մա՛մ, աշխատանքի եմ, ժամանակ չկա՛:
Կարոտե՜լ եմ, կերևա՞ս:
- Մա՛մ, աշխատանքի եմ, ժամանակ չկա՛:
*
Բարև սիրելի՜ս,
գործերդ ի՞նչպես են,
Գիտե՜մ, դուստր
ես ունեցել, աչքե՜րս քոռանան
Չտեսա
թոռներիս:
Դու լա՞վ
ես, այսօր մի բան կերե՞լ ես:
Այդպես էլ
քեզ չտեսա,
Չսպասեցի,
Կներե՜ս…
- Բարև մա՜մ,
չէ մի քիչ լավ չեմ, իսկ դու որտե՞ղ ես:
Ինձ Ների՜ր:
- Ե՞ս, ես
երկնքում եմ արդեն,
Քեզ լա՜վ
նայիր…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий