* * *
Բա՛ց արա, դո՛ւռդ են
թակում,
Եվ ի՞նչու ես այդքան
չա՜ր,
… Ինչ-որ մեկը լա՜ց է լինում
Վաղուց փակված դռան
տակ:
Գուցե՜ նա էլ քեզ
նման
Նեղացել է աշխարհից,
Տե՜ղ է փնտրում
գիշերվա
Մագիլների սարսափից:
Այո՜, այո՜, լեզու
չունի՜,
Ո՛չ տոհմ ունի, ո՛չ էլ ցեղ,
Մե՛կ պատիժ է, մեկ
էլ պարգև,
Մե՛կ անդունդ է, մեկ
վերե՜լք:
Լաց է լինում, գլուխ
կոտրում-
Պատահական սխալի
պես,
Բա՛ց արա, դո՜ւռդ է
թակում,
Ի՞նչքան պետք է
համաբերես:
Աչքերի մեջ ստվեր
հույսի՜,
Նամա՜կ դատարկ հասցեով,
Արտասվում է մեկուսի
Դուռդ թրջում
արցունքով:
Այդպիսին է միշտ էլ
եղել-
Սերը անտո՜ւն, խո՜ւլ
ու կո՛ւյր…
Այսօր քեզ մոտ է
եկել,
Վա՛ղն էլ ինձ մոտ
կգա հյուր…
Բա՛ց արա, դո՛ւռդ են
թակում,
… Ինչ-որ մեկն է
լա՜ց լինում:
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий