Ես մի սիրտ
ունեմ,
Չգիտեմ
կաթոլի՞կ, թե՞ ուղղափառ,
Բայց մի բան
գիտեմ,
Որ սիրտս
լցված է
Ու աշխատում
է միայն քեզ համար…
Երբ ամեն
առավոտ աշխարհն է բացվում-
Մի թզաչափ է
աչքերիս առաջ,
Կարծես քո
աչքն է աչքիս մեջ բացվում,
Կարծես ա՜րևն
է ժայթքում կատաղած:
Մեկ փոթորի՛կ
ես,
Մեկ դողացո՜ղ
ծառ,
Մեկ հանդարտ
ծո՛վ ես,
Մեկ գե՛տ կատաղի,
Մեկ թփին
կառչած տերև ես համառ,
Մեկ լռությո՜ւն
ես,
մեկ ճիչ՝
ցանկալի:
Սիրտս շողո՜ւմ
է, բաբախո՛ւմ արագ
Գիտե՜մ, որ
դու ես սրտիս մեջ պարում,
Խնդրո՜ւմ եմ
ընտրիր մեղեդի մի դանդաղ
Սիրտս շա՜տ է նուրբ,
Էլ չի
դիմանում:
Անսե՜ռ,
Բազմանուն
մի երևո՜ւյթ ես,
Մի թզաչափ՝ ինձ
հասնող Աշխարհից,
Սե՜ր ես
Թախի՜ծ
Կի՜րք…
Գիտեմ, որ
կյա՜նքն ես…
Ու խնդրում
եմ քեզ մի քիչ հանդարտվիր…
Ս.Ումառ-Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий